Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Microsoft և Dom-Daniel ընկերությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Անվտանգ համակարգեր-Պաշտպանված տվյալներ» խորագրով համաժողովը, որին մասնակցում էր նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Վահան Ղազարյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես՝ անվտանգությունը արտադրողականության դարաշրջանում, Microsoft Azure-ի միջոցով ենթակառուցվածքի ապահովում և ընդլայնում և ՏՏ ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր: