Loading...

Articles

Սոֆի Լորենն ասել է . . .

16:20, Sunday, 16 December, 2018
Սոֆի Լորենն ասել է . . .
    
  • Կինը, որը չի սիրում իր ամուսնու բացթողումները, չի սիրում նաև ինքն իրեն:

    
  • Իդեալական գեղեցկությունը պատրանք է:

    
  • Գեղեցկությունն այն է, ինչ զգում ես քո ներսում և այն արտացոլվում է քո աչքերում: Այն այդքան էլ ֆիզիկական չէ:

    
  • Չեմ հասկանում նրանց, ովքեր փորձում են թաքնվել իրենց անցյալից: Ինչի միջով անցնում ես քո կյանքի ընթացքում հենց դա էլ քեզ դարձնում է այն ինչ կաս: Ես ցավալի հուշերը, որոնք ապրել եմ անցյալում, երբեք չեմ փորձել մոռացության տալ:

    
  • Կնոջ լավագույն զենքը, տղամարդու երևակայությունն է:

    
  • Քայլիր, քայլիր, քայլիր… այն շատ լավ է քո սրտի համար:

    
  • Պարզությունը նրբաճաշակության հիմքն է, նրբագեղության ձայնը երբեք բարձր չի լինում:

    
  • Հայելու առջև շպարվող կինը արտիստ լինելու մեծ շանսեր ունի, դիմահարդարման արվեստի միջոցով կարող եք ավարտին հասցնել այն, ինը բնությունը կիսատ է թողել:

    
  • Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան հավատն ու վստահությունը, որ ինքը գեղեցիկ է:

    
  • Ֆիզիկական վարժությունները մեզ դարձնում են ավելի նրբագեղ: Երբ մարզվում ես կանոնավոր, սկսում ես ավելի հպարտ քայլել, քայլել այնպես, ասես ամբողջ փողոցը քոնն է: Դժվար է անթերի տեսք ունենալ, եթե ալարկոտ ես:

    
  • Գեղեցկության ամենակարևոր բաներից մեկը բնավորությունն է:

    
  • Ամենագլխավոր բաղադրիչը համեղ ուտեստի՝ սերն է, սերը նրա համար, ում համար, որ պատրաստում ենք:

    
  • Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, ուսումնասիրել կյանքն ու թույլ տալ սխալներ, քան ապահովություն խաղալ և չուսումնասիրել ոչինչ:

    
  • Այն աչքերը, որոնք չեն արտասվել գեղեցիկ լինել չեն կարող:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4236 | 0 | 0
Facebook