Loading...

Articles

Դաս-մրցույթ

13:54, Friday, 14 December, 2018
Դաս-մրցույթ

12.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում տեղի ունեցավ դաս-մրցույթ Անաղարտ պահենք «Մեր ժառանգության մեծագույն գանձը» Մայրենի լեզուն: VI դասարանի սաները համառոտ կերպով ներկայացրին հայոց լեզվի զարգացման պատմությունը և հպարտությամբ խոսեցին պերճաշուք հայերենի մասին, որ ժառանգել են մեր մեծերից: Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին: Ներկաները, բավականին տպավորված, իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեցին Անահիտ Արզումանյանին ու բոլոր մասնակիցներին` մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4930 | 0 | 0
Facebook