2018-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրենց աշխատանքը կատարելու համար բանտերում հայտնված լրագրողները 251-ն են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալները (CPJ):
Նշված թիվը մոտ է ռեկորդային ցուցանիշին:
CPJ-ն նշում է, որ երրորդ տարին անընդմեջ մեծ թվով լրագրողներ են գտնվում Թուրքիայի, Չինաստանի և Եգիպտոսի բանտերում: Այդ երկրների իշխանությունները լրագրողներին մեղադրել են հակակառավարական գործունեության մեջ:
28 մարդու է հասել լրագրողների թիվը, որոնք բանտում են հայտնվել՝ իբր կեղծ տեղեկատվություն տարածելու պատճառով: Հակառավարական գործունեության մեղադրանքով բանտերում 68 լրագրող է գտնվում, որոնցից առնվազն 25-ը պատիժ են կրում Եգիպտոսում:
Սակայն ընթացիկ տարում լրագրողների ձերբակալությունների թիվը կրճատվել է 8 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ տարվա 272 մարդու