Loading...

Articles

ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից բաժանորդագրվելու նոր պայմաններ է առաջարկում

17:27, Thursday, 13 December, 2018
ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից բաժանորդագրվելու նոր պայմաններ է առաջարկում

Վերջին շրջանում բավական մեծ հետաքրքրություն առաջացրած ARMTVs հավելվածը ֆեյսբուքյան իր էջում նոր հայտարարություն է տարածել. դեկտեմբերի 20-ից հավելվածի անվճար ակցիան կավարտվի: Բաժանորդագրման պայմաններին ծանոթանալու համար էջն ուղղորդում է դեպի armtvs.com կայք ու խոստանում՝ առաջիկայում ներկայանալ նոր ալիքներով ու բարելավումներով՝ հավելվածն առավել հետաքրքիր և հարմար դարձնելու համար։


    

Միաժամանակ հայտարարությունը տեղեկացնում է, որ Շանթի տեղական հեռարձակումն ու մնացած համապետական ալիքները կմնան հասանալի և անվճար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք ARM TVs hավելվածին հնարավոր է հետևել աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա ինտերնետի նվազագույն հնարավորություն: Այն չունի տարածական որևէ սահամանափակում. ապահովում է HD որակի եթեր:

Նկատենք, որ Շանթը փորձում է կոտրել ընդունված կարծարատիպը, թե հեռուստաընկերության արտադրանքը կարող է լսարանին հասնել բացառապես հեռուստացույցով: Շանթի հայտարարությունների համաձայն՝ առաջարկվող նոր ալիքների ընտանիքը՝ Shant Premium, Shant Serial, Shant Music, Shant News, ստեղծվել է հատուկ հավելվածի համար:

Shant Premium-ով ցուցադրվում են նոր ֆիլմեր, սերիալներ, բազմաժանր հաղորդումներ: Shant Serial ալիքով՝ նոր, ինչպես նաև նախկինում նկարահանված, բարձր վարկանիշային սերիալներ: Shant Music-ն իր մեջ ներառում է հեռուստաընկերության բոլոր երաժշտական հաղորդումները. Shant News ալիքն էլ 7/24 ձևաչափով եթեր է հեռարձակում Հայաստանից ու ամբողջ աշխարհից կարևոր ու հրատապ նորությունները:

Հավելվածը հնարավորություն է տալիս պրեմիում 4 ալիքներից բացի դիտել ևս մի քանի հայկական ալիքներ. դրանց թվում՝ «Կենտրոն» հեռուստաալիքը, «Երկիր Մեդիա» -ն, «Հ 2» -ը…

ARM TVs - Նոր պայմաններ Հայաստանի համար
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4867 | 0 | 0
Facebook