Loading...

Articles

Քաղաքացուց խլված քվեի իրավունքը վերականգնվեց․ ՍԴՀԿ հայտարարությունը

19:06, Monday, 10 December, 2018
Քաղաքացուց խլված քվեի իրավունքը վերականգնվեց․ ՍԴՀԿ հայտարարությունը
     Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենդրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
     «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենդրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտությունների կապակցությամբ:
     Անկախ արդյունքներից՝ այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքն այսօր վերականգնվեց, և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ ոչ միայն քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին, այլև յուրաքանչյուր քվեն վերաիմաստավորվեց։ Իսկ սա անտարակույս Թավշյա Հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է:
     Հուսով ենք, որ այս ընտրությամբ սկիզբը կդրվի քաղաքական նոր մշակույթի՝ հիմնված ժողովրդավարական ակզբունքների վրա, ուր գերիշխողը կլինի ոչ թե սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը:
     Շնորհավորում ենք նաև ընտրություններին հաղթանակած կուսակցություններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագա վարչակարգը անմիջապես կլծվեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման գործին, հանուն ժողովրդավար, սոցիալապես արդար ու բարգավաճ Հայաստանի։
    
    
     ՍԴՀԿ Կենդրոնական Վարչություն
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1928 | 0 | 0
Facebook