Loading...

Articles

ՔՎԵԱՐԿԵՑԻՔ...

02:33, Monday, 10 December, 2018
ՔՎԵԱՐԿԵՑԻՔ...
     Հայեր, այսինքն հայերի էն մասը, ով որ Նիկոլի ու նրա լիբերալ շայկայի օգտինա քվեարկել... Գոնե էդ շայկայի կողմից նախընտրական կամպանիայում շրջանառվող ծրագրին ծանոթացե՞լ եք:
     Ասենք, եթե մի ծրագրի մեջ ՝՝Բանակ և անվտանգություն՝՝ գլխում նշվումա, էն մասին, որ երկրի բանակը պտի համալրվի էսինչ կամ էնինչ հեռավորության, էսինչ կամ էնինչ ճշգրտության հրթիռներով ու այլ տեսակ միջոցներով, ընդհուպ թե ի՛նչ տեսակ ինքնաթիռներ պետքա ունենա հայկական բանակը, դուք էդ ամենը բանակի մասով պետական գաղտնիքի մասնակի - բացահայտ հրապարակում չե՞ք համարում... Տարօրինակա, եթե չեք համարում: Թշնամին քնած չի ասույթը միշտ պետքա ցանկացած ժամանակ մարդ կոչվածը նկատի ունենար: Բայց սրանք՝ ձեր ընտրած լիբերալ շայկան, բաց հայտարարում են, թե ինչ զինատեսակներով են ուզում զինել բանակը: Սա ուղղակի պետական դավաճանության տեսակա, որը անկախ նրանից, կգան իշխանության ու իրանց խոստման տերը կլնեն, թե չեն ըլնի, ցանկացած դեպքում սեփական թուլության մասին հրապարակելու անուղղակի պրոպագանդայա: Հմի թե սա անփութությամբա կատարվել, թե չէ, բայց հաստատ չպետքա նման կետ անգամ ըլներ նախընտրական ծրագրում: Զինվողը միշտ աշխատումա թաքուն զինվել, այլ ոչ թե հայտարարումա, թե ինչի պակասը ունի բանակը, որ ցանկացած ժամանակ հակառակորդը չկարողանա գնահատի դիմացը կանգնածի թույլ ու խոցելի կողմերը: Ու սա պտի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար կոչվի... Ու դուք էլ պտի սեփական ազգային շահից հասկացող քաղաքացիներ կոչվեք...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     09.12.2018
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3112 | 0 | 0
Facebook