Loading...

Articles

ԵՍ ՉԵ՛Մ ՀԱՎԱՏՈՒՄ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

00:45, Monday, 10 December, 2018
ԵՍ ՉԵ՛Մ ՀԱՎԱՏՈՒՄ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Չեմ հավատում, քանի որ ներկա Հայաստանը մի բանի էլա նման չի: Սերժը մեզ ուրիշ այլընտրանք չի տվել՝ բացի ինչ որ մի հիստերիկ Նիկոլի նման գործակատար շիզիկից, որը բանական մարդու համար պտի ոչ թե խարիզմատիկ, այլ՝ վանող, բացասական կերպար ըլնի, քանի որ բանական մարդը պտի լսի, թե Ի՛ՆՉ են ասում, այլ ոչ թե՝ Ո՛ՆՑ են ասում:

Սերժը ծլկեց ու ծլկեց բացառապես սեփական կամքով, իսկ իրա մենիշխանության հետևանքները ընդամենը վերացան իրա թռնելով: Արդյունքում ունենք էն, ինչ ունենք: Դատելով լիբերաստ թմի տարբեր թևերի խայտաբղետությունից մենք գնում ենք ՈՉ ՄԻ ՏԵՂ: Ժողովրդին խաբելու նույն մանիպուլյացիոն մեթոդները սուտի, հիմար ու անհեթեթ ՝՝դեմոկրատիայով՝՝ հանդերձ մնացին: Դաշտը ազատա չորսամյա կրթություն ստացածի, ֆեմինիստ էգերի, կյանքում մեկ ժամ չաշխատածների, սպեկուլյանտների, ավանտյուրիստի ու ամեն տեսակ ոջիլի համար: Ու նշվածները մեծ թափով խցկվում են կառավարման իշխանական մարմիններ, որոնց կանաչ լույս են ցույց տվել:

Այլընտրանքի բացակայության նման պայմաններում Ես ի վիճակի չեմ հավատալ վաղվա Հայաստանին, նրա ապագային: Ի վիճակի չեմ հավատալ, քանի դեռ Հայաստան կոչված կիսագոյացությունը կառավարվումա լիբերալ - թալանչիական մեթոդիկայով ու ո՛չ մի քաղաքական ուժ չի ներկայացնում էդ կացութաձևի վերջը արմատապես տալու սեփական գործողությունների ծրագրային, համակարգային փոփոխություններ նախտեսող փաստաթուղթը: Իրանք վախենում են ու ամենից առաջ վախենում են մեծահարուստ բուրժույներից, ովքեր վաղուց քաղաքականություն են պատվիրում Հայաստանում ու նրանց կամքը կատարելու համար են անցնում Ազգային Ժողով՝ կոսմետիկ միջոցառումներով մենակ լղոզելով համակարգային փոփոխություններ պահանջող օրակարգային խնդիրները: Նրանց ու նրանց Ազգային Ժողով անցնելու համար շահագրգիռ մեծահարուստների անունները լավ գիտենք:

Վաղվա Հայաստանին կարան հավատան մենակ մեծահարուստները, ովքեր միշտ էլ իրանց բիզնեսի տերն են էղել, հետևաբար Հայաստանի երիցս անորոշ ապագայի տերն են հանդիսանում: Ես հասկանում եմ նաև, որ նման իրավիճակում մարդիկ պտի զբաղվեն անիմաստ ինքնախաբեությամբ ու որպես այլընտրանք չունեցող մարդիկ պտի սևի ու սպիտակի ընտրության հարցում ընտրեն թվացյալ սպիտակը, որը տակից նույն սևնա որ կա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     09.12.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3803 | 0 | 0
Facebook