Loading...

Articles

Ֆրանկլին Սաշիկովիչը

14:02, Saturday, 08 December, 2018
Ֆրանկլին Սաշիկովիչը

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի ձերբակալումը սպասելի էր և ի վերջո պետք է լիներ: Բայց երևի թե միայն ես եմ ուշադրություն դարձրել մի հանգամանքի վրա, թե ինչու է Դոն Նարեկը ընտրել հենց Ֆրանկլին անունը: Մանավանդ Գոնսալեսը լատինաամերիկյան ազգանուն է, և դրան կարելի էր լատինաամերիկյան որևէ անուն հարմարեցնել, բայց Նարեկի մտքին առաջինը եկել է Ֆրանկլինը: Ինչու՞: Իմ կարծիքով, պատասխանը շատ պարզ է և անմիջական կապ ունի 100 դոլարանոց թղթադրամի հետ, որի վրա պատկերված է Ֆրանկլինը: Այսինքն այս ընտրությունը հիանալի բնութագրում է այն արժեքների համակարգը, որով ապրել և ապրում են Նարեկի նմանները, նրանց համար կյանքում բարձրագույն արժեքը փողն է և նրանք ամեն ինչ անում են հանուն փողի: Նրանց աշխարհաճանաչողությունը նույնպես պայմանավորված է փողով, նրանք պատմական դեմքերին ճանաչում են թղթադրամների վրա պատկերված նկարներով, որովհետև դժվար թե Սաշիկի ՏՂԵՆ պատմության գրքեր սերտած լինի և Ֆրանկլինի կենսագրությունը ծանոթ լինի նրան: Բայց նա հաճախ է տեսել Ֆրանկլինին իր ձեռքում եղած թղթադրամների վրա և արդյունքում ինքն էլ որոշել էր նմանվել իր կուռքին: Հայտնի չէ, թե արդյո՞ք ճաղերի հետևում նրան կշարունակեն դիմել այդ անունով, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ չկա չարիք առանց բարիքի՝ Մեծն Ֆրանկլինը կսկսի ճանաչել Եղիշե Չարենցին կամ լավագույն դեպքում Հովհաննես Թումանյանին:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1082 | 0 | 0
Facebook
COMMENT.am