Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Հիշատակի օր

13:07, Friday, 07 December, 2018
Հիշատակի օր

07.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն և կինոդիտում՝ ի հիշատակ 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի 30-րդ տարելիցին: /Նախաձեռնությունը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի և պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանի/:
     Աշակերտների լուռ խոնարհումը, հոգու պարտքի կատարումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կործանարար երկրաշարժի պատճառած աշխարհավեր վնասներից հայի սրտում բացված վերքերը ինչքան էլ սպիանան, միևնույն է, չեն մոռացվի: Իսկ դպրոցի VIII և IX դասարանի աշակերտների համար կազմակերպվեց «Երկրաշարժ» ֆիլմի դիտում՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին: Կինոնկարը պատմում Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց: Այսօր՝ 30 տարի անց, հայ ժողովուրդը կրկին սգում է իր զավակների մահը, կրկին ցավով հիշում դեկտեմբերյան ծանր օրերը։ Մենք միանում ենք հայրենակիցներին ու բոլոր հայերին` հիշատակի տուրք մատուցելու այս ազգային ողբերգության տարելիցի առիթով: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին աղետին ու մեր լավագույն մաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ հայերին այս պահին, երբ դուք հիշում եք ձեր սիրելիներին ու այն դժվարությունները, որ հաղթահարել եք: Թող Աստծո օրհնությունը ձեզ ուղեկից լինեն:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5295 | 0 | 0
Facebook