Loading...

Articles

Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց և որի հետևանքները զգացվում են նաև այժմ

12:40, Friday, 07 December, 2018
Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց և որի հետևանքները զգացվում են նաև այժմ

ղիղ երեսուն տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց և որի հետևանքները զգացվում են նաև այժմ:
     Կարող է որևէ մեկը պատասխանել. ինչու՞ Ճապոնիայում 12 բալանոց երկրաշարժ է լինում, օվկիանոսը ծածկում է ողջ կղզին՝ մահանում է ընդամենը 5-10 հոգի, վնասվում են մի քանի շենք-շինություն, իսկ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում հիմնահատակ քանդվեց Գյումրին, Սպիտակը, ավերվեց Վանաձորը, հարյուրավոր գյուղեր ու ավաններ և տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացին պանելների ու քարերի տակ: Ինչ որ մեկը պատասխան տվե՞ց այն պակաս օգտագործված ցեմենտի, արմատուրայի, սխալ նախագծման համար, որի արդյունքում ամբողջ թաղամասեր քանդվեցին: ՈՉ, չտվեց, ուղակի այդ հանգամանքը շահարկվեց նոր իշխանության եկած ՀՀՇ-ի կողմից, որը քննադատելով նախկիններին՝ եկավ իշխանության, նույն ցեմենտ, արմատուրա գողացողներին բերեց իշխանության, որ կրկին գողանան, այս անգամ այն ամենը, ինչը որ հնարավոր է, անգամ գողացան ժողովրդի ձայնը, քանդեցին, քանդ ու քարափ արին նախկին հարյուր տարում կառուցած գործարանները, ամայացրեցին շեները, ու այդ բոլորը արդարության, հավասարության, անվան ու միմյանց կոկորդ կրծելու միջոցով, իսկ նրանց քննադատող հանցագործ արարքները բարձրաձայնող անձանց կամ կոտրեցին, կամ վերացրեցին, կամ նետեցին զնդանները: Այդ ժամանակվա Ճապոնիայում երկրաշարժից զոհվում էր ընդամենը 3-5 հոգի, իսկ Հայաստանում, արդեն չնայած հզոր երկրաշարժ չէր լինում, սակայն սկսվել էր աննախադեպ արտագաղթ...հայ ազգը կրկին գաղթում էր, բայց ոչ թե թուրքից, պարսիկից, արաբից կամ երկրաշարժից, այլ իր արյունակցից, իր իշխանավորից: Փոխարինելու եկած նոր ուժերն, ըստ էության կրողն ու շարունակողն էին նախորդների և ժողովրդին խոսքերով կերակրելուց զատ` այլ բան չտվեցին: Քանի որ այլ բան չկար թալանելու, սկսեցին փորել գետինն ու լափել, երկրից դուրս հանել օգտակար հանածոները: Ժողովրդի համբերության բաժակն այն աստիճան լցվեց, որ իր մեջից ստեղծեց իր հերոսին ու ետևից գնալով՝ ցանկանում է ապրել արժանապատիվ կյանքով: Իսկ այսօրվա իշխանավորից ընդամենը պահանջվում է խտրականության արգելում, հավասար դաշտ, ընտրովի արդարադատության վերացում` առանց բացառությունների:
     Ուղիղ երեսուն տարի առաջ Հայաստտանում ցեմենտի, արմատուրայի պակասի, շենքերի սխալ նախագծման պատճառով տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, մեկ րոպեի ընթացքում գետնի երեսից վերացան տասնյակ հազարավոր շեներ և օջախներ:


    
     Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
     փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2066 | 0 | 0
Facebook