Loading...

Articles

Հայաստանը պատրաստ է նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում․ Փաշինյան

16:07, Thursday, 06 December, 2018
Հայաստանը պատրաստ է նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում․ Փաշինյան

Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում, ու թեև հայկական կողմը չի պնդում, որ դա հրատապ լուծելի հարց է, սակայն առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։


    

Ընդդեմ այս խոսքերին՝ ձեռքի փոքրիկ նյարդային շարժումով արձագանքեց Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը։ Բանն այն է, որ Փաշինյանի առաջարկը վերաբերում է նրան, որ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների՝ վարչապետների նիստին Հայաստանի կողմից մասնակցի առաջին փոխվարչապետը, ինչը բխում է Հայաստանի Սահմանադրությունից։ Խոսքն Արարատ Միրզոյանի մասին է, որը Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում փոխարինում է նրան:

Փաշինյանը նաև հիշատակեց, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, որի նիստն էլ այսօր անցկացվում է։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է Երևանում ընդունել այդ խորհրդի նիստերից մեկը։

«Հուսամ՝ մեկ տարի անց մենք կունենանք ավելի կոնսոլիդացված միություն, որը կծառայի մեր տնտեսություններին, պետություններին ու ժողովուրդներին», - իր խոսքը եզրափակեց Փաշինյանը։
    
     https://www.shantnews.am/news/view

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1831 | 0 | 0
Facebook