Loading...

Articles

Հարյուր տարի առաջ էլեկտրաէներգիայի գողությանն ի՞նչ իրավական գնահատական է տրվել

17:16, Wednesday, 05 December, 2018
Հարյուր տարի առաջ էլեկտրաէներգիայի գողությանն ի՞նչ իրավական գնահատական է տրվել

Գերմանիայի Հաննովեր քաղաքի դատարանը 1899 թվականին հարկադրված է եղել իր գործունեության ընթացքում երբևէ չհանդիպած խնդիր լուծել՝ էլեկտրական էներգիայի յուրացումը հակաօրինական կամ օրինական արարք որակել:


     Քաղաքի կենտրոնական էլեկտրակայանում աշխատող ոմն Հենկե կայանի տիրոջից թաքուն երկու մարտկոց է լիցքավորում և վաճառում:

Դատարանը նրան մեղավոր չի ճանաչում, թեպետ ապացուցվում է, որ մեղադրյալն էլեկտրական էներգիան հափշտակել է ուրիշի կայանից:

Դատարանն իր վճիռը պատճառաբանել է նրանով, որ գողություն է համարվում այն երևույթը, երբ տեղի է ունենում ուրիշի շարժական ունեցվածքի, սեփականության հափշտակություն, բայց էլեկտրականությունը ոչ մի դեպքում շարժական գույք, իր չի կարելի համարել, ու դեռ հարց է, թե էլեկտրական հոսանքը կարո՞ղ է արդյոք «իր» անվանվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3429 | 0 | 0
Facebook