Loading...

Articles

Dasaran կրթական ծրագիրը համախմբել էր Երևանի և մարզերի մանկավարժներին

11:34, Wednesday, 05 December, 2018
Dasaran կրթական ծրագիրը համախմբել էր Երևանի և մարզերի մանկավարժներին
     Dasaran կրթական ծրագիրը կրկին համախմբել էր Երևանի և մարզերի մանկավարժներին… Նոր ձևաչափ, արդիական հիմնահարցեր ու թարմ գաղափարներ… ահա այս էր Dasaran-յան թիմի և Երևանի ու ՀՀ 6 մարզերի հանրակրթական դպրոցներում դասավանդող 150 մանկավարժների հանդիպման առանցքում, որը կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկեան սրահում դեկտեմբերի մեկին: Մանկավարժների կողմից արդեն իսկ շատ սիրված ԹԱՐՄ OUT յուրօրինակ աշխատանքային սեմինարի ամփոփիչ հանդիպմանը համակողմանիորեն անդրադարձ կատարվեց կրթության ոլորտի հիմնահարցերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին, ներառական կրթությանն ու աշակերտների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին: Մեր դպրոցից սեմինարին մասնակցում էին տնօրեն՝ Պ.Ղազարյանը, ուսուցիչներ՝ Ն․ Ջանոյանը և Մ․ Արեյանը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3049 | 0 | 0
Facebook