Loading...

Articles

Ի՞նչ Չպետք է անել հյուրանոց ամրագրելիս

Ani
Author:
Ani
11:50, Tuesday, 04 December, 2018
Ի՞նչ Չպետք է անել հյուրանոց ամրագրելիս


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Օտար երկրում հյուրանոց ամրագրելիս պետք է հաշվի առնել մի քանի չպետք է-ներ, որոնք հիմնականում նույնն են բոլոր հյուրանոցների համար։

Ահա, թե ինչ չպետք է անեք հյուրանոց ամրագրելիս։

1․ Չպետք է անտեսել հյուրանոցի մասին գրված մեկնաբանությունները

Հյուրանոցի մասին տեղեկություն ստանալու համար նախևառաջ ընթերցեք մարդկանց մեկնաբանությունները հյուրանոցի մասին, դասակարգեք հյուրանոցի լավ և վատ կողմերը, և որոշեք արդյոք արժե սենյակ ամրագրել տվյալ հյուրանոցում, թե ոչ։

2․ Չպետք է մոռանալ ճշտել արդյոք հյուրանոցը տրանսֆեր ունի, թե ոչ

Իհարկե շատ ավելի հարմար է, երբ հյուրանոցը իր տրանսֆերն ունի, բայց եթե նույնիսկ չունի, ապա կարելի է կազմակերպել տեղափոխությունը տաքսիով կամ ավտոբուսով։ Պետք է նախօրոք պարզել, և եթե ունի, ապա ժամերը ճշտելն էլ չէր խանգարի։

3․ Չպետք է անտեսել ավտոկայանատեղի հետ կապված հարցերը

Եթե ճամփորդում եք սեփական մեքենայով, ապա մի մոռացեք ճշտել, արդյոք հյուրանոցն ունի ավտոկայանատեղի, արդյոք ավտոկայանատեղին վճարովի է, թե անվճար, որտեղ է գտնվում այն և այլ հարցեր։


    

4․ Չպետք է մոռանալ նախաճաշի մասին

Շատ հյուրանոցներում նախաճաշը ներառված է գումարի մեջ, բայց պետք է ճշտել, արդյոք տվյալ հյուրանոցում այդպես է, թե ոչ։ Չմոռանաք ճշտել նաև նախաճաշի ժամերը։

5․ Չպետք է ամաչել ինչ-որ բան հարցնելուց

Եթե ունեք հարցեր (եթե նույնիսկ այդ հարցերը այդքան էլ կարևոր չեն թվում Ձեզ), ապա մի՛ ամաչեք հարցնել հյուրանոցի անձնակազմին։ Ձեր հարցերին պատասխանելն ու Ձեր հանգիստն ապահովելը նրանց աշխատանքն է։

6․ Չպետք է մոռանալ հյուրանոցի իրական տեղը ճշտելը

Եթե պլանավորում եք Ձեր հանգիստն անցկացնել, օրինակ, քաղաքի կենտրոնում, կամ ինչ-որ հետաքրքիր տեսարժան վայրի մոտ, ապա նախօրոք ճշտեք արդյոք Ձեր նախընտրած հյուրանոցը մոտ է Ձեր նշանակետին։ Ճշտեք հյուրանոցի ճշգրիտ հասցեն ու տեղը։

Լավագույն հյուրանոցը Երևանում

Եթե պլանավորել եք Ձեր հանգիստն անցկացնել Երևանում, ապա մենք առաջարկում ենք հանգրվանել Երևանի լավագույն հյուրանոցներից մեկում՝ Messier53 Hotel Yerevan-ում, որը գտնվում է Երևանի հենց սրտում։

Մաղթում ենք հիանալի ժամանակ անցկացնել, և չմոռանաք Չպետք է-ների մասին։

Source: Messier53
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2454 | 0 | 0
Facebook