Loading...

Articles

։ Այսօր յուրաքանչուր մարդ մեկ րոպեում կարող է ավելի շատ բան իմանալ ենթադրենք տպագրության մասին, քան տվյալ ոլորտի մասնագետը իր աշխատած տարիների ընթացքում

23:10, Monday, 03 December, 2018
։ Այսօր յուրաքանչուր մարդ մեկ րոպեում կարող է ավելի շատ բան իմանալ ենթադրենք տպագրության մասին, քան տվյալ ոլորտի մասնագետը իր աշխատած տարիների ընթացքում
     Մենք անկախ, ազատ և քաղաքակիրթ երկիր ենք համարվում, բայց դեռ որոշ զանգվածներում մարդկանց մեջ հետամնացության նշաններ կան։ Խոսքս ո՛չ հագուստի ընտրության, ո՛չ էլ նախընտրելի երաժշտության մասին է։ Չնայած դա նույնպես խնդիր է։
     Չեմ պատրաստվում պատմության մեջ խորանալ, բայց հարկ է հիշել, թե ինչպես էին մարդիկ առաջ իրար վերաբերվում, ու թե ինչ նշանակություն ուներ մարդու կրթության մակարդակը։
     Նորություն չէ, որ դեռ մի քանի դար առաջ մեծ խնդիր էր համատարած անգրագիտությունը։ Երբ դեռ չկային վարժարաններ, ոչ էլ դպրոցներ ու երբ տառաճանաչ էր ժողովրդի միայն 2-3%-ը (հիմնականում տեղի հոգևորականները) ։ Այդ մարդկանց պատվի էին արժանացնում, նվերներ տալիս, ձգտում դեպի իրենց, որ նոր բան սովորեն։ Մարդաշատ վայրերում նման մարդու ներկայությունը տոնի պես մի բան էր, ժողովուրդը հավաքվում էր ու լսում նրա պատմությունները։ Այդպիսի մարդկանց շնորհիվ են մեզ փոխանցվել մի շարք ժողովրդական պատմություններ և երգեր։ Իհարկե անգնահատելի է այն մարդկանց աշխատանքը, ովքեր ժամանակի պահանջներին համապասասխան գիտելիքներ են տվել ժողովրդին ու կիսվել ամեն նոր բանով, բայց դա պակաս կարևոր չի դարձնում ներկայումս մեզ ուսանող մարդկանց ։ Եթե առաջ չկար հնարավորություն և հասարակ ժողովուրդն անգրագետ էր մնում ու ընտանիքին պահում արհեստավորությամբ, ապա այսօր նույնպես սպառնում են անգրագիտությունն ու անկրթվածությունը միայն թե արդեն տեղեկատվության ու խտացված ինֆորմացիայի դարում։ Այսօր յուրաքանչուր մարդ մեկ րոպեում կարող է ավելի շատ բան իմանալ ենթադրենք տպագրության մասին, քան տվյալ ոլորտի մասնագետը իր աշխատած տարիների ընթացքում։ Բայց հարկ է հիշել, որ ինֆորմացիայի խտությունն ու շատությունը դեռ գիտելիք չէ։ Ցանկացած ոլորտ հատուկ ուշադրության, խորքային ուսումնասիրման, բացահայտման և ճանաչման կարիք ունի։ Չի կարելի մեկ-երկու իմացած տեղեկությամբ մեզ ինչ-որ տիտղոսներ կամ կոչումներ տանք։ Հակառակը՝ պետք է ամեն կերպ մեր երախտագիտությունը ցույց տանք իրենց գործում գիտակներին և իրենց իմացածը մեզ սովորեցնողներին։ Այդ երախտագիտությունը պետք է դրսևորվի դեռ դպրոցական տարիքից։ Մեզ միշտ էլ սովորեցրել են, որ սենյակում ուսուցչի ներս մտնելուն պես պետք է ոտքի կանգնել, բայց նշանակությունը միշտ չէ, որ բացատրել են, բայց երևի ամենաարդարացված պատասխանն այն է, որ ոտքի ենք կանգնում մեզ ուսուցանողի անցած ճանապարհի, նրա ձեռք բերած գիտելիքների և նրա ունեցած դիրքի համար։
    
     Արփի Գրիգորյան
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2504 | 0 | 0
Facebook