Loading...

Articles

Ջուրը, Կրակը, Քամին և Պատիվը

20:19, Sunday, 02 December, 2018
Ջուրը, Կրակը, Քամին և Պատիվը

Մինչև 19-րդ դարի վերջը Ֆրանսիայի Պրովանս երկրամասի տարեցներից շատերն իրենց թոռներին այս դաստիարակիչ առասպելն են պատմել, և երեխաները հափշտակված լսել են այն ու սարսափախառն պատասխանատվությամբ են համակվել կորսվելիք պատվի նկատմամբ:


     -Ջուրը, Կրակը, Քամին և Պատիվը, - պատմել են պրովանսցի ծերերը, - ընկերախումբ կազմած ճանապարհորդելիս են եղել: Այս բարեհոգի ու իրար շատ նվիրված չորս ընկերները ճանապարհին ուրախ-զվարթ ասել-խոսել են, շարունակ կատակել: Բայց մի օր էլ անհրաժեշտ է եղել, որ նրանք բաժանվեն, և մոտալուտ բաժանման միտքը նրանց շատ է տխրեցրել:

Բոլորն էլ գիտակցել են, որ, հնարավոր է, էլ երբեք իրար չտեսնեն: Եվ, ահա, Քամին կանգնեցնում է մյուս ընկերներին ու ասում.

-Բարեկամնե՛րս, մենք չենք կարող այսպես անորոշ իրարից բաժանվել: Եկեք ժամադրվենք, որպեսզի աշխարհով մեկ ճանապարհորդելուց հետո նույնպիսի ուրախությամբ նորից միանաք: Այդքան էլ դժվար չէ միմյանց գտնելը: Օրինակ՝ ինձ գտնելը շատ հեշտ է: Հենց որ տեսնեք բարձրահասակ բարդիների վերին ճյուղերի տերևներն սկսում են սոսափել, կարող եք ինքներդ ձեզ վստահաբար ասել, որ Քամին արդեն մոտ է:

- Իմ վերադարձն էլ կարող եք շատ հեշտությամբ զգալ, - ասում է Ջուրը: - Երբ դաշտավայրում կանաչ եղեգների շյուղեր տեսնեք, իմացեք, որ ես դրանց տակ եմ:

-Իսկ դեպի երկինք գալարվող կապույտ ծուխը, - ասում է Կրակը, - իմ գալուստը կազդարարի:

Տխրամած Պատիվը նայում է իր ընկերներին ու ոչ մի բառ չի ասում:

-Մի՞թե դու ասելիք չունես, - հարցնում են ընկերները, - ասա՛, թե ինչպես կարող են քեզ գտնել:

-Սիրելի՛ բարեկամներս, - պատասխանում է Պատիվը, - ավա՛ղ, մենք ընդմիշտ ենք բաժանվելու, որովհետև ով թեկուզ մեկ անգամ ինձ լքում է, այլևս երբեք չի գտնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3247 | 0 | 0
Facebook