Loading...

Articles

Ինչ է նշանակում «Դոլչե վիտա»

16:20, Tuesday, 20 November, 2018
Ինչ է նշանակում «Դոլչե վիտա»

Այս արտահայտությունն աշխարհը փոխառել է իտալերենից, ի մասնավորի՝ իտալացի հանճարեղ կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիից: «Dolce vita» -ն «քաղցր, երանավետ, բերկրալի կյանք» է նշանակում: Այս արտահայտությունը մարդիկ գործածում են այն դեպքում, երբ ցանկանում են ընդգծել տվյալ պահին իրենց կամ այլոց կյանքի հաճույքները, սքանչելիքները, հեքիաթի նմանվող կյանքի ակնթարթները կամ օրերը: Արտահայտությունը տարածում է գտել Ֆեդերիկո Ֆելինիի «Dolce vita» ֆիլմի ցուցադրությունից (1960 թվական) հետո և հաճախակի գործածվում է որպես խանութների, օծանելիքների, հաճելի ժամանցի տարբեր հաստատությունների անուն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5173 | 0 | 0
Facebook