«Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հանդիպում
16.11.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելմանն ուղղված» դասընթաց, որը վարեց Կապանի Մանկական կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանը: Նախաձեռնությունը ՎՎ Հայաստան Կապանի ՏԶ գրասենյակի և ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի:
Նպատակն է սահմանել երեխայի հանդեպ բռնության երևույթի վերացմանը, կանխարգելմանը և բռնության ենթարկված երեխայի, ինչպես նաև բռնություն գործադրող անձի վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Հանդիպմանը ներկա էին դպրոցի աշակերտական խորհրդի և «Երեխաների իրավունքների պաշտպան» խմբի անդամները:
Աշակերտները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն քննարկվող հարցերի նկատմամբ, կազմեցին բուկլետներ, որտեղ ներկայացված էին «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված սեղմ նկարագիրը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան