Loading...

Articles

«Դաստիարակության դրական մոտեցումներ»

10:38, Monday, 19 November, 2018
«Դաստիարակության դրական մոտեցումներ»

16.11.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: / Դասընթացավար Ռոզա Թևանյան /
     Թեման՝ Գովասանք. Ինչո՞ւ է այն անհրաժեշտ
     Ինչպե՞ս ճիշտ խրախուսել, գովել երեխային` այս հարցը շատ կարևոր է, քանի որ խրախուսանքը, գովասանքը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:
     Ինչպե՞ս է պետք ճիշտ գովաբանել երեխային
     Երեխային պետք է գովաբանել միայն անկեղծ, լուրջ և համոզիչ: Գովասանքն անհրաժեշտ է երեխային ինքնավստահություն, եռանդ հաղորդելու համար, երեխայի` կյանքի հանդեպ ունեցած օպտիմիզմը լրացնելու համար: Յուրաքանյուր գովասանք որոշակի նպատակաուղղվածություն պետք է ունենա և երբեք չպետք է հնչի պատահական, հենց այնպես: Գովասանքն անհրաժեշտ է երեխային վստահություն ներշնչելու համար, եթե դրա կարիքը երեխան ունի, եթե անհրաժեշտ է լրացուցիչ վստահություն հաղորդել, վերականգնել էմոցիոնալ ակտիվությունը: Նման դեպքերում գովքն առավել քան անհրաժեշտ է:
     Ստացվում է հետևյալը, եթե ծնողը ցանկանում է մեծացնել հոգեբանական առումով կայուն և արտաքին աշխարհում դիմացկուն երեխա, ապա անհրաժեշտ է երեխային գովաբանել միայն անհրաժեշտության դեպքում՝ կարևորելով գովաբանության նպատակայնությունը, որի արդյունքում երեխայի մոտ արժևորվում է նաև ծնողի խոսքի կարևորությունը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4321 | 0 | 0
Facebook