Loading...

Articles

Արդեն 3-րդ օրն է Լարսի անցակետը փակ է

Gugo Manukyan
12:08, Sunday, 18 November, 2018
Արդեն 3-րդ օրն է Լարսի անցակետը փակ է

#լարս #lars #ларс #новостиларса
     Արդեն 3-րդ օրն է լարսի անցակետը փակ է։ Ցիվիլիզացիոն երկրներում նման իրավիճակներում պետությունը ապահովում է ամեն ինչով` սնունդ, դեղորայք, տաք ջուր և այլն, ապահովում է նաև կացությամբ ու աշխատում են հարցին հնարավորինս շուտ լուծում տալ, ինչքան շուտ լուղեն հարցերը, այնքան ծախսերը քիչ կլինեն։ Թե Ռուսաստանի անցակետում և թե Վրաստանում '' Կոֆիում '' սրճարանի մոտ հավաքված մարդիկ արդեն սկսել են այսպեց ասած '' бунт '' անել։ Բա ի՞նչ անեն, ոչ մի օգնություն, ոչ մի դեղորայք, Վրաստանի կողմից զանգել են մի քանի կնոջ համար շտապօգնություն, եկել ուղղակի ճնշում են չափել, դեղորայք չեն տրամադրել։ Բենզին ու դիզվառելիք չեն տրամադրում, կարծում եմ նման դեպքերում անհրաժեշտ է ապահովել նաև վառելիքով, գոնե շուկայական գներով։ Հիմա մարդիկ արդեն հավաքվել են անցակետի հետ մոտ ու իրենց բողոքն են ներկայացնում, մարդիկ կան հեռվից են եկել, հետ չեն կարող այդքան ճանապարհ գնալ, մարդիկ կան ուղղակի ֆինանսապես բեն կարող օրինակ գնալ Վլադիկավկազ ու ապրուստ վերցնել գոնե մի քանի օրով, մարդիկ կան անգամ հացի գումարմ է վերջացել, բնականաբար մեկը մյուաին հնարավորինս օգնում են։ Հիմա հստակ ոչ մի պատասխան չեն տալիս թե երբ կբացեն, թե ինչքա՞ն ձյուն է եկել, կամ եկել է արդյո՞ք։ Արդյո՞ք անանցանելի է ճանապարհը, ինչու եմ ասում արդյոք, քանի որ անցած տարի ես ինքս եմ մնացել նույն տեղում 1.5 օր, ու Վրաստանի տեղեկություններով առատ ձյուն է եղել, լավինա է եղել և այլն, իակ ճանապարհը բացելուց հետո, երբ սկսեցինք շարժվել, ճանապարհին ոչ մի ձյան կտոր չի եղել, չոր է եղել ճանապարհը, ու իրենց ներկայացրած վիճակում չեր կարող ուղղակի ձյունը այդպես շուտ հալվել։ Վրաստանում այս պահին 1 բաժակ սուրճի կամ թեյի արժեքն է - 100-200 ռուբլի, մոտ 700-1500 դրամ։ Ռուսաստանում ասենք մեկ հատ ժողովրդի լեզվով ասած '' սեռի '' հացը արժե 100 ռուբլի։ Դե պատկերացրեք ինքներդ մնացած այլ ուտեստների արժեքը։
     Սպասում ենք բոլորս անհամբեր լավ նորության։
     Հա ի դեն նշեմ, որ ժողովրդի մեծամասնությունը հայեր են։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2550 | 0 | 0
Facebook