Loading...

Articles

«Լևի (ձախ) գնալ» արտահայտության ծագման մասին

08:30, Sunday, 18 November, 2018
«Լևի (ձախ) գնալ» արտահայտության ծագման մասին

Մ.թ. 135 թվականին Եփեսոս հին քաղաքում (ժամանակակից Թուրքիայի տարածքում է) կառուցվում է ժամանակի խոշորագույն գրադարաններից մեկը: Գրադարանի շենքն ուշագրավ է եղել ոչ միայն իր արտաքին պերճությաբ ու գեղեցկությամբ, այլև նրանով, որ այստեղ հավաքված են եղել անհամար քանակության գրքեր: Բայց այնպես է ստացվել, որ լուսավորության այդ տաճարի հարևանությամբ հասարակաց տուն է գործել, որը գրադարանին է միացել ստորգետնյա միջանցքով: Նույնիսկ այն ժամանակներում տղամարդիկ աշխատել են թաքցնել իրեն անառակ վարքը, և այդ պատճառով, մտնելով գրադարան, երբեմն իրենց ճանապարհի կեսից ձախ են թեքվել ու հայտնվել են այլ հաստատությունում՝ հասարակաց տանը: Եվ անհավատարիմ ամուսինների կանայք երբեք չեն կարողացել հաստատապես համոզված լինել, թե իրենց ամուսինները որտեղ են անցկացնում իրենց ազատ ժամանակը:

Ըստ մեկ այլ վարկածի՝ «ձախ գնալ» դարձվածքը ծնունդ է առել Ռուսաստանում, դարեր առաջ: Հնում ռուսական խրճիթը երկու մասի է բաժանված եղել: Խրճիթի աջակողմյան կեսում քնել են տղամարդիկ, ձախակողմյանում՝ կանայք: Տղամարդիկ, բնականաբար, ցանկացել են մուտք գործել խրճիթի ձախակողմյան հատված:

Բացի այդ, եկեղեցում կատարվող արարողությունների ժամանակ տղամարդիկ զբաղեցրել են եկեղեցու աջակողմյան հատվածը, իսկ կանայք՝ ձախակողմյան:

Դարձվածքի ստուգաբանության մեկ այլ տարբերակ էլ քրիստոնեությանն է վերագրվում: Ըստ այդ վարկածի՝ մարդու աջ ուսին նստած է նրա պահապան հրեշտակը, իսկ ձախ ուսին՝ սատանան, և «ձախ գնալ» -ը նշանակել է ինչ-որ մեղք գործել, սատանային հարել: Իսկ ամուսնական անհավատարմությունը, ինչպես գիտեք, եկեղեցին դատապարտել է:

«Աջ» եզրույթը բազում լեզուներում «լավ, բարի, ճիշտ» իմաստն ունի, իսկ «ձախ» եզրույթը «ոչ լիարժեք», «պակասավոր» է նշանակում, և ստացվում է, որ «ձախ գնալ» -ը նշանակել է դատապարտման արժանի մի արարք կատարել, սատանային, անմաքուրին, պիղծին հարել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7386 | 0 | 0
Facebook