Loading...

Articles

Դժվարին ու պատասխանատու, միևնույն ժամանակ անհոգ և ուրախ կյանքի մի ժամանակահատված է ուսանողությունը

17:58, Saturday, 17 November, 2018
Դժվարին ու պատասխանատու, միևնույն ժամանակ անհոգ և ուրախ կյանքի մի ժամանակահատված է ուսանողությունը

Սիրելի՛ ուսանողներ,
     Այսօր նշվում է մի տոն, որի առանցքը հենց Դուք եք: Ուսանողության միջազգային օր: Դժվարին ու պատասխանատու, միևնույն ժամանակ անհոգ և ուրախ կյանքի մի ժամանակահատված է ուսանողությունը: Այն հաղթահարել ու շարունակելու են հաղթահարել հազարավոր հայ պատանիներ՝ փորձելով իրենց տեղն ու դերը գտնել մեր հայրենիքի առաջընթացի ճանապարհին: Չարենցավան համայնքը մշտապես աչքի է ընկել մեծաթիվ ուսանողներով, ովքեր փայլել են ԲՈՒՀ-երում իրենց գիտելիքներով, հմտություններով և տաղանդով: Վստահ եմ, որ այս վարկանիշը մշտապես ուղեկցելու է Չարենցավան համայնքին: Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ, որ լիարժեք վայելեք կյանքի այս կարևորագույն ժամանակահատվածը, ձեռք բերեք իսկապես անհրաժեշտ գիտելիքներ, մարդկային որակներ, լավ ընկերներ: Հասունացե՛ք, կայացե՛ք ու, որպես բանիմաց մասնագետներ, շենացրե՛ք հարազատ Չարենցավան համայնքը:


     Հարգանքով՝ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2486 | 0 | 0
Facebook