Loading...

Articles

Պետական մասշտաբով շարունակվում է ոտնահարվել ԵԿԵՂԵՑՈՒ շահերը

16:51, Friday, 16 November, 2018
Պետական մասշտաբով շարունակվում է ոտնահարվել ԵԿԵՂԵՑՈՒ շահերը

Քիչ առաջ ԱԺ-ում մերժվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու Կաթողիկոսին հատուկ պաշտպանության տակ առնելու օրինագիծը: Մերժվեց Փաշինյանի ՔՊ-ի ու Ծառուկյանի ԲՀԿ-ի քվեարկության շնորհիվ: Օրինագծի իմաստը կայանում էր նրանում, որ վերոնշյալ հաստատության և անձանց անվտանգությունը չպիտի լինի քաղաքական հայեցողության հարց:

Հարց է առաջանում վարչապետի ու նախարարների ինչի՞ն է պետք թիկնապահ, եթե Կաթողիկոսին պետք չէ... Անկախ նրանից, թե ով է Կաթողիկոսը, անձամբ նրան սիրում են, թե չեն սիրում, խոսքը Եկեղեցու ու Կաթողիոկսի ինստիտուտի մասին է... Սա համազգային խայտառակություն է...Աստված գիտե, թե ինչ է լինելու այս ամենի վերջը...

Խնդիրն անձերի հարթության մեջ չէ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սեփական հողում աղանդների ոտնձգություններից պաշտպանելու է հարց է:

Մեր եկեղեցին պարզապես կառույց չէ, այն դարեր ի վեր եղել է հայի ինքնության և մշակույթի պաշտպանն ու գրավականը...
    
     Դեմ եմ աղանդներին

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2107 | 0 | 0
Facebook