Loading...

Articles

«Շախ և մատ»

12:53, Friday, 16 November, 2018
«Շախ և մատ»

Փոքրիկ Հրանտը «շախ և մատ» արեց» «Շախմատային Կապան» մրցաշարում և գրավեց I տեղ
     Ուզում եմ սկսել մեր շախմատային հսկաներից մեկի՝ «Երկաթե Տիգրանի», նույն ինքը՝ շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն՝ Տիգրան Պետրոսյանի, խոսքերով. «Շախմատն ըստ ձևի խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն»: Իսկ որպես խաղ շախմատն անփոխարինելի նշանակություն ունի Կապանի N13հիմնական դպրոցի IVա դասարանի աշակերտ Հրանտ Հարությունյանի կյանքում: Վերջինիս մոտ մշակվել է հասարակության մեջ պահանջվող և անհրաժեշտ որակներ՝ նպատակաուղղվածություն, կամք, տոկունություն, համբերատարություն, ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակություն, համարձակություն, փոփոխվող իրադրությունում արագ և ճիշտ որոշում ընդունելու կարողություն: Այս անգամ «Շախմատային Կապան» մրցաշարը տեղի ունեցավ Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Շնորհավորում ենք և՛ մարզչին, և՛ աշակերտին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ: Համոզված ենք, որ փոքրիկ շախմատիստը շարունակելու է բարձր պահել հայկական շախմատի միջազգային համբավը: Ողջունելի են բոլոր այն մրցաշարերը, որոնք կնպաստեն շախմատի զարգացմանը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5190 | 0 | 0
Facebook