Loading...

Articles

«Հեքիաթը մանկությունը հարստացնող հրաշքներից մեկն է»

09:07, Tuesday, 13 November, 2018
«Հեքիաթը մանկությունը հարստացնող հրաշքներից մեկն է»

Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում կայացավ «Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփմանը նվիրված օրինակելի դաս մայրենիից: /Դասվար Մերի Մովսիսյան/
     Դասի նպատակները.
     ա/Ժողովրդական բանահյուսության նմուշների՝ հեքիաթի, հանելուկի, ասացվածքի, շուտասելուկի, սուտասելուկի, դարձվածքի, խնդուկի, օրորոցայինի. խաղիկի, հաշվելուկի մասին գիտելիքների խորացում
     բ/Ամրապնդել հարցերի միջոցով առարկա, գործողություն ցույց տվող բառերը տարբերելու, անձ և իր ցույց տվող բառերը ճանաչելու կարողությունը
     գ/Նպաստել, որ հասկանան կարդացած տեքստի բովանդակությունը, գնահատեն գործող անձանց վարքագծի դրդապատճառները, ապրումակցեն հերոսներին
     դ/Նպաստել բարոյական արժեքների ձևավորմանը
     ե/Զարգացնել համագործակցային կարողությունները
     Աշակերտները ներկայացրին ժողովրդական բանահյուսության տեսակները, նշեցին յուրաքանչյուրի ժանրային առանձնահատկությունները: «Դերային խաղ» մեթոդով ներկայացրին «Երեք աղջիկների հեքիաթը»: Այն շարունակվեց հարուստ դիդակտիկայով, միջառարկայական կապով, արդիական մեթոդներով հագեցած ընթացքով, բազմազան և բազմաբնույթ աշխատանքներով, որի արդյունքում հասկանալի դարձավ, որ սովորողները յուրացրել են թեման, քաջատեղյակ են ժողովրդական բանահյուսության ժանրերին: Վերջինիս վառ ապացույցն էր նաև նույն թեմայի շուրջ ներկայացված գործնական «Հեքիաթ-գովազդ» աշխատանքը: Կիրառած մեթոդները համապատասխանում էր նյութի բովանդակությանը, նպատակներին և տարիքային առանձնահատկություններին:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1771 | 0 | 0
Facebook