Loading...

Articles

ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակում Տալլինի տեխնոլոգիական համալսարան կազմակերպված ուսումնական այցի արդյունքների իրազեկում

18:47, Monday, 12 November, 2018
ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակում Տալլինի տեխնոլոգիական համալսարան կազմակերպված ուսումնական այցի արդյունքների իրազեկում
     ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակում Տալլինի տեխնոլոգիական համալսարան կազմակերպված ուսումնական այցի արդյունքների իրազեկում։ Նախարարությունից ուսումնական այցին մասնակցել են ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության գլխավոր մասնագետներ Տաթևիկ Ղարիբյանը և Արսեն Հակոբյանը: Նրանք ներկայացրել են Էստոնիայի բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման քաղաքականությունը, կրթական համակարգի ներկա զարգացումները և արդյունքները, միջազգային գործունեության խթանման նպատակով Տալլինի համալսարանի փորձը և կրեդիտային շարժունության ընթացիկ վիճակը։ Բանախոսներն անդրադարձել են նաև համալսարանական համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպմանն ու կառավարմանը, համատեղ որակավորումների ճանաչման միջազգային փորձին առնչվող մի շարք հարցերի:


     ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2415 | 0 | 0
Facebook