Loading...

Articles

Մասնակցություն և հաղթանակ

15:49, Monday, 12 November, 2018
Մասնակցություն և հաղթանակ

Օրերս Երևանի Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով 3-րդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան և Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը։ Մրցույթը կազմակերպվել էր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից՝ «Խաղաղության կրթություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են Հայաստանի 11 մարզերի 57 դպրոցների 262 աշակերտներ՝ այդ թվում Քանաքեռավանի արվեստի դպրոցից:

Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաներն արդեն երրորդ տարին են մասնակցում նշված միջոցառմանը: Այս անգամ դպրոցի ներկայացրած աշխատանքներից 5-ը ընդգրկվել էին լավագույն 50 աշխատանքների մեջ, իսկ Գայանե Մուսիկյանի ստեղծագործությունը՝ արժանացել առաջին մրցանակի; Ի դեպ՝ Գայանեի աշխատանքը զարդարում է մրցույթի հաղթող աշակերտների նկարներից կազմված և տպագրված հատուկ օրացույցի շապիկը, որը տարածվելով թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս, սփռում է խաղաղ պայմաններում ապրելու մեր երեխաների ամենամեծ երազանքը։
    
    
     Քանաքեռավանի համայնքապետարան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1964 | 0 | 0
Facebook