Loading...

Articles

Սարուխանում սուբվենցիոն ծրագրով եւ գործարարների օժանդակությամբ իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ

15:24, Monday, 12 November, 2018
Սարուխանում սուբվենցիոն ծրագրով եւ գործարարների օժանդակությամբ իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ
     Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում հոկտեմբեր ամսից սկսվել եւ ընթանում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ:
     Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գյուղի գործարարների, տեղական միջոցների եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի հաշվին:
     Մեսրոպ Մաշտոցի փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մոտենում են ավարտին: Այստեղ արդեն ասֆալտապատվել է 1300 գծամետր ճանապարհ՝ մոտ 8200 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 67 միլիոն դրամ, շինարարական մրցույթը շահել են 48 միլիոն դրամով: Գումարի 60 տոկոսը ներդրել է Սարուխանի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Ընդ որում, Սարուխանի համայնքապետարանն այստեղ ներդրել է 12 միլիոն դրամ, իսկ 18 միլիոն դրամով ծրագրի իրականացամանն աջակցել են գյուղի գործարարները:
    
     http://gegharkunik.mtad.am
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1996 | 0 | 0
Facebook