Loading...

Articles

Հետո էլ ուզում ենք տուրիզմ զարգացնել, արժեհամակարգ ձևավորել

21:34, Saturday, 10 November, 2018
Հետո էլ ուզում ենք տուրիզմ զարգացնել, արժեհամակարգ ձևավորել
     Ջերմուկի Արմենիա առողջարանում եմ, որտեղ բուժվողների 90% ռուսաստանցիներ են։Սեղանակիցներս ամուսիններ են Կազանից, դումայի պատգամավոր, որոնք հինգերրորդ տարին է, ինչ Ջերմուկում են անցկացնում արձակուրդը։ Նեղված էին, անտրամադիր։ Պարզվեց, որ գնացել են էքսկուրսիա Նորավանք, որտեղ իրենց մոտեցել է մի երիտասարդ, առաջարկելով իր ձեռքի 2 աղավնիները գնել և թռցնել օդ, իբրև դա ազգային ավանդույթ է, ցանկություն է կատարում։ Այս մարդիկ հարցրել են ի՞նչ արժե մեկ աղավնին, սա պատասխանել է 500 առանց նշելու դրամ, թե՞ ռուբլի։ Այս մարդիկ գնել են աղավնիները և թռցրել, վճարելով 1000 դրամ։ Այս դուրսպրծուկը սկանդալ է սարքել, թե ոչ թե 1000 դրամ պետք է վճարել այլ 1000 ռուբլի։ Այս մարդիկ չեն ունեցել իրենց հետ 1000ռ, սա շարունակել է պնդել, վեճին միացել է վարորդը և իր գրպանից վճարել մնացած գումարը։ Շրջապատի մարդիկ ամոթանք են տվել այդ խաբեբային, թե այդ աղավնիները օրական քանի հոգու ես վաճառում 7000 դրամով, չէ՞ որ նրանք թռչելով քո տուն են գնում։ Ես սփոփեցի նրանց, ասելով, որ բոլոր ազգերի մեջ էլ նման տականքներ կան, սակայն նրանք վիրավորված էին, որ իրենց անամոթաբար խաբել են, մինչդեռ շատ ու շատ անգամ այնպիսի ջերմ ու հոգատար վերաբերմունք են տեսել հայերից, որ հուզմունքից արտասվել են։ Այ այսպիսի ծայրահեղական, հակասություններով լի ազգ ենք, հետո էլ ուզում ենք տուրիզմ զարգացնել, արժեհամակարգ ձևավորել։
    
     Գրետա Սահակյան ՖԲ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
11690 | 0 | 0
Facebook