Loading...

Articles

Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում

18:22, Thursday, 08 November, 2018
Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում
     Իտալիայում հայկական համայնքներ առաջանում են XIII-XV դդ.։ Հայերի հոսքը Իտալիա կատարվել է հատկապես Կիլիկիայից և Ղրիմից։ Դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր է հաստատում իտալական քաղաքների հետ։ Իտալիայի մի շարք քաղաքներում, որոնցից էին Հռոմը, Ջենովան, Լիվոռնոն, XIII-XIV դդ. հայերը հիմնել էին իրենց համայնքները։ Ամենախոշոր և կարևոր գաղթօջախը գտնվում էր Վենետիկում, ուր ժամանող հայ վաճառականներն ունեին իրենց կենտրոնատեղին, որը կոչվում էր Հայոց տուն։ Այն փողոցը, որտեղ գտնվել է «Հայոց տունը», կոչվել է Հայոց փողոց։ «Հայոց տունը» հետագայում ընդարձակվում է, նրա շրջակայքում կառուցվում են եկեղեցիներ։ XV-XVI դդ. Վենետիկի գաղթօջախը կազմակերպված հայկական կենտրոն էր։ Հայերը Վենետիկ էին ներմուծում բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Վենետիկ և ուրիշ քաղաքներ պարսկական մետաքս ներմուծողները հիմնականում հայեր էին։ Վենետիկում հաստատվել էին վաճառականական բազմաթիվ տներ։ Մեծահարուստ այդ վաճառականներից բացի կային նաև մանր ու միջին առևտրականներ, որոնք կրպակներ ունեին Սբ Մարկոսի հրապարակում։ Հայկական համայնքում զգալի թիվ էին կազմում արհեստավորները։ Նրանք աշխատում էին գերազանցապես նավաշինական արհեստանոցներում։ Սակայն Վենետիկը հայերի համար նշանավոր էր հատկապես մշակույթի առումով։ Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3087 | 0 | 0
Facebook