Չորս կետերից որի՞ց պիտի հրաժարվի ներկա իշխանությունը, որպեսզի վճարած լինի ՛՛իշխանափոխությունը անցնցում հանձնելո
Ուշագրավ գրառում է արել պարոն Վիգեն Սարգսյանը: Նա մտահոգ է, որ իշխանափոխությունը անցնցում ՛՛հանձնելու՛՛ երևույթը պատշաճ չի գնահատվել և անարդար է համարում դրան հետևած ՛՛լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը՛՛: Կարևոր հարցադրում է: Առաջաարկում եմ դրանք քննարկել կետ առ կետ: 3. Նախկիններից թշնամու կերպարի կերտում: Ցնցող է: Մի՞թե ՛՛նախկինները՛՛ չէին գիտակցում, որ հասարակությունն իրենց թշնաբար էր վերաբերում: Իրենք ամեն ինչ արեցին՝ հասարակությանն իրենց դեմ տրամադրելու համար: Ուրիշ ինչպե՞ս են վերաբերում քաղաքացիների տարրական իրավունքները ոտնահարած, նրանց արհամարհած, քրեա-օլիգարխիկ իշխանություն ձևավորած, քաղաքականությունը հանցավոր կերպով մենաշնորհայնացրած, մարդկանց ապօրինի ունեզրկած և երկրի բնական ռեսուրսները /հողը, անտառը, ջուրը/ թալանած, երկիրն անապատացրած, բառի ուղղակի իմաստով փշալարերով հասարակությունից տարանջատված իշխանություններին, որոնց յուրաքանչյուր ՛՛ընտրություն՛՛ ընթացել է ծեծ ու ջարդով, ձերբակալություններով և ավարտվել վահանակիր, մահակակիր և զինված ոստիկանության եռակի շարքերի հետևում արվող հանդիսավոր ինագուրացիաներով: Գուցե պետք է սիրեի՞ն, հարգե՞ին, ձեռքը համբուրեի՞ն, խոնարհվեին: Չնայած այո, խոնարհվողների պակաս կարծեք թե չի եղել, ինչն էլ հավանաբար նրանց մոտ առաջացրել է սիրված լինելու պատրանք: Որքան մեծ ուժի կիրառում՝ այնքան մեծ սե՞ր: Հիմա ՛՛թշնամու կերպար՛՛ ստեղծելու նույնիսկ հնարավորություն չկա, և ներկա իշխանությունները կարծեք թե ընդհակառակն՝ փորձում են հասարակության մեջ կուտակված ատելության չափաբաժինը նվազեցնել: Է, օգնեք նրանց, դրանից թե դուք կշահեք, թե հասարակությունը: Օգնեք՝ մաքրվելով: Իսկ առայժմ ՀՀԿ-ն, ցավոք, միայն թշնամաբար է վերաբերում օրվա իշխանություններին և ձեռքից եկածն անում է՝ նրանց արատավորելու: Հասարակությունն էլ, սրանից տագնապելով, տեղի անտեղի կանգնում է նրանց պաշտպանելու: Դադարեք ձեզնից թշնամու կերպար կերտել, պարոնայք: Եվ որոշ տիկնայք: Մի փոքր շրջահայաց եղեք, շանս տվեք մարդկանց ազատվելու ձեզ թշնամի տեսնելու ցավից: 4. Սեփականության վերաբաշխում: Սա մի երևույթ է, որ տարիներ շարունակ հմտորեն կիրառել է ՀՀԿ-ն: Սա մի քաղաքական գործիք է եղել տնտեսվարողների շան հավատարմությունը կամ, որ ավելի ճիշտ է՝ հնազանդությունը պահելու: Տարբեր մեխանիզմներով՝ ՛՛փայ մտնելով՛՛, հարկային լծակներով, ուղղակի հետապնդումներով, կեղծ ու իրական սնանկացումներով, տնտեսության ոլորտների մենաշնորհայնացմամբ, ռեսոուրսների վարչական վերաբաշխումներով, քաղաքացիների ունեցվածքի հանցագործ յուրացումներով, կաշառքներով, պետական գույքի կեղծ աճուրդային վաճառքներով ևլն: Սեփականության բաշխումը և վերաբաշխումը ՀՀԿ-ի սրբազան, մենաշնորհ գործողությունն է: ՀՀՇ-ից սկսված և նոր բարձունքների հասցված: Ես չգիտեմ, թե ներկայումս ինչն է համարում պարոն Սարգսյանը ՛՛ունեցվածի վերաբաշխում՛՛ ասելով, բայց եթե նկատի ունի հանցագործ յուրացումների նկատմամբ իրավական գործընթացները և կողոպուտի մի փոքր մասը բյուջե վերադարձնելու միջոցով հասարակությանը վերադարձնելը՝ ապա պարոն Սարգսյանը երազում է ՀՀԿ-ի երանելի ժամանակների վերադարձը: Չորս կետերից որի՞ց պիտի հրաժարվի ներկա իշխանությունը, որպեսզի վճարած լինի ՛՛իշխանափոխությունը անցնցում հանձնելու՛՛ համար: Անշուշտ իրավական արդարադատությունից, որով մենք կրկին կունենաք ՛՛դարձ ի շրջանս իւր՛՛և |