Loading...

Articles

Ժամանակի հետ սովորում ես հրաժեշտ տալ` առանց ավելորդ սենտիմենտալության

19:45, Wednesday, 07 November, 2018
Ժամանակի հետ սովորում ես հրաժեշտ տալ` առանց ավելորդ սենտիմենտալության
    
..Ժամանակի հետ սովորում ես բացատրություններ չպահանջել և չտալ, հասկանում ես, որ մարդիկ վարվում են այդպես, որովհետև այդպես են ուզում:
     Ժամանակի հետ սովորում ես հաշտվել կորուստներիդ հետ, սովորում ես դաղել ու ժպտալ, իբր ոչինչ չի եղել...
     Ժամանակի հետ սովորում ես հրաժեշտ տալ` առանց ավելորդ սենտիմենտալության.
     -Որոշել եմ գնալ...
     -Որոշել ես` գնա...
     Ու անցանք առաջ:
     Ժամանակի հետ սովորում ես, որ բառերն արժեք չունեն, որովհետև արժեզրկողներց մեկն էլ Դու ես... որովհետև ոչինչ հարատև չէ. ու ամենասուտը «երբեքն» է ու «միշտը» ...
     Ժամանակի հետ հասկանում ես, որ նրանք ովքեր գնացել են, մի օր սարսափելիորեն ուզելու են հետ գալ, բայց չեն գալու, որովհետև դու էլ բազմիցս խելագարվել ես հետ գնալու պահանջից, բայց հետ չես գնացել...
     Ժամանակի հետ սովորում ես խնայել արցունքներդ ու շաղ չտալ ամենքի համար... Բայց, դժբախտաբար, միայն ժամանակի հետ...
    
     Անահիտ Մանուկյան
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3631 | 0 | 0
Facebook