Loading...

Articles

Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային դարձնելու Ծառուկյանի ջանքերը հաջողությամբ պսակվեցին

19:19, Wednesday, 07 November, 2018
Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային դարձնելու Ծառուկյանի ջանքերը հաջողությամբ պսակվեցին

Երեկ տեղի ունեցավ «Մուլտի Սոլար» արևային պանելներ արտադրող ընկերության բացման արաողությունը:
     «Մուլտի Սոլար» ընկերությունը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի և ամերիկահայ գործարար Զարեհ Բալասանյանի միահամուռ ուժերով: Այս արևային պանելների արտադրությամբ մեր երկիրը թևակոխում է մի նոր տնտեսական զարգացման փուլ, որը հետագայում հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդելու մեր կապերը արտաքին առևտրային գոտում: Արևային պանելները նաև արտահանելու են ԱՄՆ և ՌԴ, սակայն պահանջարկն արդեն իսկ այնքան մեծ է, որ նախատեսվում է հետագայում արտադրել 200-400 ՄՎտ հզորությամբ արտադրություն, որը հավասարազոր է ատոմակայանի ստեղծած էներգիային, այս քայլով նրանք կնպաստեն ոչ միայն էլեկտրաէներգիայի վրա կատարվող ծախսերի նվազմանը, այլ նաև կստեղծվեն 200 նոր աշխատատեղ: Ինչպես նաև գործարանի բարձր արդյունավետության շնորհիվ սպասվում է ցածր արժեքով էլեկտրաէներգիա, որը շուկայում կլինի մրցունակ:
     Նմանատիպ խոշորածավալ ներդրումային ծրագրերից մեկն է նաև արդյունաբերական քաղաքի կառուցումը: Օրեր առաջ բացվեց այդ քաղաքի մի մաս կազմող տեքստիլ արդյունաբերության գործարանը, որը միտում ունի վերականգնելու երբեմնի տեքստիլ արդյունաբերության համբավը Հայաստանում և գործընկեր պետություններում: Այդ հարցում Գագիկ Ծառուկյանին աջակցելու ցանկություն է հայտնել Սիրիայում հայտնի «Սաբախ Գրուպ» ընկերության հիմնադիր Ամար Սաբախը: Մոտ մեկ տարի առաջ մեկնարկած այս խոշոր ներդրումային ծրագիրը մաս-մաս կյանքի է կոչվում ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի:
     Այս ամենի արդյունքում մեր երկիրը կարող է դառնալ վստահելի հարթակ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար:


    


    
     Աշոտ Աղայան
     https://oratert.site/


    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2880 | 0 | 0
Facebook