ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք չեն մասնակցի վարչապետի քվեարկությանը: «Հավատարիմ կմնանք ներկայացված օրակարգին, ստորագրած հուշագրին», - ասաց նա` անդրադառալով «Ելք» -ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դա ձևական առաջադրում է։ «Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց նա:
http://www.yerkir.am/news/