Loading...

Articles

Պետք է նոր զարկ տրվի քիմիայի բանագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում

15:41, Monday, 22 October, 2018
Պետք է նոր զարկ տրվի քիմիայի բանագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում
     ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն /Hovhannes Hovhannisyan/ այսօր մասնակցել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովին: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է: Վերջին տարիներին, օրինակ, մեր երկրի երկու խոշոր բուհերում՝ ԵՊՀ-ում և Պոլիտեխնիկում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետի դիմորդները, որը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա իրավիճակով», -նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պետք է նոր զարկ տրվի քիմիայի բանագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում:
    
     http://edu.am/index
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3257 | 0 | 0
Facebook