Էջմիածնում արդեն արձանագրվել է օրենքի խախտման երկու դեպք։ Էջմիածնի 14/8 ընտրատեղամասում ընտրության մասնակիցը ընտրախցիք է փորձել մտնել երկու քվեաթերթիկով։ Դեպքը կանխվել է ու արձանագրվել։ Մյուս ընտրախախտումն արձանագրվել է Էջմիածնի 14/6 ընտրատեղամասում։ Քաղաքապետարանի ժամանակավոր պաշտոնակատարի աջակիցներն ընտրատեղամաս էին եկել մեքենայով, որի վրա քաղաքպետի թեկնածու Դիանա Գասպարյանի նկարն էր։ Դեպքը տեսանկարահանվել է մեր կողմից։