Loading...

Articles

Ժամանակի մեքենա

17:31, Friday, 19 October, 2018
Ժամանակի մեքենա

Մի օր անցյալում գիրս կկարդամ

Եվ կվերծանեմ իմաստը թաքուն,
     Ոլորքի բերված ուժերով լարման
     Մի գրգիռ կանեմ ամենից կանգուն։
     Իմ պարունակը ծնունդից մինչ մահ
     Նույն առանցքին է շարունակ միտված,
     Եվ այդ սռնակին հակվածիս անահ
     Բովանդակ կյանքս ինքնուսույց թվաց։
     Արարքներիս մեջ իրարից տարբեր
     Շատերից եղա խաղք ու խայտառակ,
     Քունքիս պահել եմ մի հին պարաբել
     Եվ չկա մեկը՝ մեռնի իմ տեղակ։
     Հաղորդությունն այս հարբած կկարդա՞մ,
     Թե՞ մորս դողդոջ ափերին սուզված,
     Բա, էլ ոնց չասեմ թե մեղք է արքան․
     Սիրտը՝ տեղահան և ինքն էլ՝ հուզված։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3551 | 0 | 0
Facebook