Loading...

Articles

Ազնվության ժամանակը

12:59, Friday, 19 October, 2018
Ազնվության ժամանակը
    
    

Առավոտյան 07. 08 րոպե:

Խորը քնի մեջ լսվում է դռան չդադարող թակոցները:

Կիսափակ աչքերով մի կերպ հասա դռանը ու…

- Անուշիկենց տունն ա՞:

- Ի՞նչ Անուշիկ, տո՛ Անուշիկն էլ, տո՛ դու էլ…ամբողջ գիշեր չեմ քնել…

- Կներեք, հեռագիր է, սխալմամբ մեր տուն են բերել, մահամերձ հայրն է ուղարկել, երեխաներիս թողած ուզում եմ գտնել հասցեատիրոջը, սա 2-րդ բնակարա՞նն է

- Ո՛չ, 2-ի ՛՛բ՛՛-ն է:


    

Առավոտյան 08. 30 րոպե


    

Աշխատանքի գնալու զզվելի ժամ:

Հայացքդ տխուր սահում է մեքենայիդ իջեցված անվադողերին:

Երեխաների անմեղ խաղ…տո՛ երեխաներն էլ, տո՛ աշխատանքն էլ, տո՛ իրանց մամաներն ու պապաներն էլ հետը:


    

Ժամը 10.20 րոպե (աշխատանքից ուշացած)


    

Օֆիսի տնօրեն տիկին Հռիփսիմեի - այրու ծակո՜ղ, անխո՜ս հայացքը,

աշխատակիցների կցկտուր լսվող Փաշինյան- չգիտեմ ում հակամարտության քաղաքական, Հանրապետության համար արժեքավոր կարծիքները,

քարտուղարուհու հեռախոսային խոսակցությունը ինչ-որ ընկերու հետ հակաբեղմնավորիչների մասին:

Տո՛ դուք էլ, ձեր աշխատա՛նքն էլ, հակահեղափոխությո՛ւնն էլ, հակաբեղմնավորիչնե՛րն էլ:


    

ժամը 18.45 րոպե


    

Արդեն 30 րոպե կլինի սպասում եմ երթուղային տաքսու:

Գալիս, առանց կանգ առնելու, մինչև վարդապետի խազը բարձված մարդկանցով, օրորվելով աջից-ձախ հեռանում են -

քաղաքապետին, տրանսպորտային վարչությանը, ավտոբուս արտադրող Հուգարիային, ԳԱԶԵԼ արտադրող Ռուսատանին, գծատերերին հասնող հայհոյանքների մի ամբողջ փնջով:


    
    

Ժամը 00.00 (Ազնվության ժամանակը)


    

Երկար մտածեցի թե այս ամենի մեջ ո՞վ է մեղավոր՝

Հունգարիա՞ն, Ռուսաստա՞նը, քաղաքապետարա՞նը, այրի տնօրե՞նը, թե՞ ազնիվ մղումներով առավոտյան քունս խանգարող այն կինը…

Բնակա՜ն է, որ մեղավորը ե՜ս էի:


    

Հ.Գ.

Հիշեցի, թե ինչպես մի քանի օր առաջ, բակի երեխաներին սովորեցնում էի թե ինչպե՞ս կարելի է փուչիկ փչել, օգտվելով ավտոմեքենայի անվադողերից:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3111 | 0 | 0
Facebook