Loading...

Articles

Հակահեղափոխականներն արդեն իսկ պարտված են

19:53, Wednesday, 17 October, 2018
Հակահեղափոխականներն արդեն իսկ պարտված են

Այսօր համաժողովրդական այս միասնությունը հակահեղափոխական ուժերի նախանձի առիթն է: Քիչ չեն մարդիկ, ովքեր լուրջ դեմքերով խոսում են հետհեղափոխական էյֆորիայի, հնարավոր անարդար ընտրության, անհավասար պայմանների և ժողովրդի կողմից Փաշինյանին աստվածացնելու միտումների մասին:

Սակայն խնդիրը ոչ թե Փաշինյանի անառարկելի հեղինակությունն է կամ փրկչի գործառույթ կատարելն ու լիակատար ճշմարտացիությունը բոլոր հարցերում, այլ այն, որ այսօր քաղաքական դաշտում չկա արժանի մրցակից: Ի՞նչ անի ժողովուրդը, երբ քաղաքական դեմքերի մեծամասնությունն ասոցացվում է խաբեության, շահախնդրության, իշխանատենչության, մյուս մասն էլ՝ թուլության, անկարողության, անտեղյակության հետ: Ի՞նչ անի ժողովուրդը, երբ հարկավոր է քաղաքական առաջնորդ, իսկ հնարավորների շարքում քաղաքական դիակներ են միայն: Ինչպե՞ս պետք է կարողանանք սթափ գնահատել, երբ առաջին անգամ մի ամբողջ հավերժությունից հետո ունենք առաջնորդ, ում խոսքն ու գործը զուգահեռ իրականություններ չեն: Գուցե և քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում կատարյալ չէ, իսկ հասարակությունը դեևս հասունացած չէ իրավագիտակից և պատասխանատու լինելու համար, սակայն այսօրվա քաոսն ավելի կարգավորված է, քան այն շիլաշփոթը, որից կարողացանք դուրս գալ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2267 | 0 | 0
Facebook