Loading...

Articles

ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ 22 ԱՄՅԱԿԻՆ

20:28, Tuesday, 16 October, 2018
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ 22 ԱՄՅԱԿԻՆ
    
Անմահ հերոս Տիգրան Աբգարյան…
Խոսքը 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ սխրագործ տանկիստ Տիգրան Աբգարյանի մասին է, ով իր անձնակազմով մխրճվեց հակառակորդի 8 տանկերի օղակի մեջ, անվարան խոցեց 3 տանկ, երբ հետո էլ պիտի 1-ը ևս խոցեր, թրթուռների տակ թողնելով հակառակորդի դրոշը հետ եկավ հայոց թիկունք:
Բայց ցավով պիտի հիշեմ, որ հետո՝ երկրորդ անգամ հայտնաբերվեց ու խոցվեց հակառակորդի կողմից, թեպետ մինչ այդ, իր ընկերների հետ, հասցրել էր խոցել հակառկորդի 1 տանկ ևս:
Իմ հերոսը սիրագորով ու անվարան փարվեց իր մայր հողին, թեպետ մորը՝ հերոսածին տիկին Գոհարին էլ անսահման էր սիրում: Բայց մայր հողի տաքուկ ջերմությունն առավել զորեղ գտնվեց իրեն ծնած ու սնած մորից:
Վերքը խորն է, ցավն՝ անբուժելի…
Այդ օրերին էր, որ նա հետմահու պարգևատրվեց ՀՀ "Մարտական խաչ" I աստիճանի շքանշանով։
Ապա 2018 թ.-ի հոկտեմբերի 14-ին՝ իր իսկ ծննդյան օրը, ՀԱԲ ՀԿ-ի նախագահ Արամո Թորգոմյանի կողմից պարևատրվեց "Արամո" հուշամեդալով:
Նույն օրը, "Արծիվ-30 Արարատ" ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվեց պատվոգրով առ այն, որ հերոսաբար մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:
Փա՛ռք քեզ՝ անմահ հերոս Տիգրան Աբգարյան:
Տիգրանի մասին, ես անցյալով խոսել չեմ կարող, անզոր եմ, նա միշտ ներկա՛ է, մւշտ իմ սրտում, ինձ հետ ու մեր արարքների կենդանի լուռ վկա՛ն:
Ուստի, սիրելի ընթերցող, քո թույլտվությամբ, ես նրա մասին կխոսեմ ներկայով.

    
Տիգրանը քաջ է,
Նա անվախ է,
Արի ու խիզախ,
Չվախեցավ նա ոսոխից,
Չվախեցավ մահվան շնչից…
Նա ժպտում է մեզ իր վերից,
Կյանք տալիս իր ժպիտներից,
Հերոս է նա մարդի՛կ,
Հերոս հայ հողի,
Քաջազուն մի մարտիկ,
Որ 19 ամյա իր հասակում ծաղիկ
Կյանք նվիրեց մի ողջ ազգի…

    
Դաժան է կյանքը մարդուց առավել,
Չի նայում ահե՞լ է, թե՞ ջահել,
Մատաղ ծառ էր նա կանաչ,
Ինչու՞, ինչու՞ արմատախիլ արեց,
Բայց մեկ է՝ Տիգրանը մեր ժպտերես
Էլի՛, էլի ապրում է իրեն հիշողների մեջ…
Ահա՛, սա էլ վառ ապացույց այն բանի,
Որ նա քաջ է ու արի՛:

    
Ինչպես, կաղնին տապալված
Կապրի դարեր, թեպետ հողին պառկած,
Այնպես էլ Տիգրանը մեր քաջ.
Կապրի հավերժ,
Կապրի անվերջ
Մեր՝ ապրողներիս մեջ…

    
Խոնարհումս քեզ՝ իմ հերոս, որ հավերժ ներկա ես մեր սրտերում և ապրում ես մեր ժպիտների մեջ...
Քեզ երբեք բացակա չենք դնի...

    
Լինելով հոգեբան՝ չեմ կարող չանդրադառնալ նրա ծնողներին՝ մեր հերոսին որպես այդպիսի դաստիարակած տխուր աչքերով նրա հայրիկին՝ պարոն Արամին, որ ինքն էլ է բանակում եղել տանկիստ, և գուցե հենց արյան կանչով է մեր հերոսը դարձել տանկիստ… Գուցե…
Ապա չեմ կարող չխոսել մեր հերոսի չքնաղ մայրիկի՝ համեստ ու թախծոտ աչքերով հերոսածին Գոհարի մասին, որ ապրում է իր հերոսացած որդու հուշերով, ապրում է, որ նա՛ էլ ապրի: Եվ հերոս որդու ծննդյան օրն "ԱՐՏ կոմպանիա" կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանի կողմից պարգևատրվեց "Հայաստանի մայրերի միություն" մեդալով:
Խոնարհումս քեզ՝ հերոսածին մայր, քանզի որդիդ քո հերոսական դաստիարակությունն է ստացել:
Եվ կրկին ու կրկին, որպես հոգեբան, չեմ կարող անտարբեր անցնել հերոսիս եղբոր՝ դեռևս երիտաարդ, բայց արդեն ցաված սրտով Ժորայի հանդեպ, ով թեև իր երիտասարդ տարիքին, բայց ունի խորաթափանց աչքեր, անծայր ու անհուն հոգի ու նա ոչինչ չի խնայում իր հերոս եղբոր կենդանի հիշատակը վառ պահելու համար:

    
Երբ նայում եմ նրա աչքերին՝
Տեսնում եմ նրա թախծոտ հոգին,
Երբ կարդում եմ նրա արցունքոտ հոգին՝
Տեսնում եմ նրա սիրտը, որ կրծքում գալարվում է հոգու ցավից…
Բայց նա այնքան ուժեղ է,
Այնքան ամուր,
Որ ցավի միջից այդ սոսկալի
Ժպտալ գիտի,
Եվ կասեմ նույնը նորից՝
Ապրում է, որ իր հերոս եղբայրն էլ ապրի…

    
Բռա՛վո այս անկոտրում երիտասարդին,
Որ չի ծնկում առաջը ցավի,
Նրան է ծնկի բերում արարքներով իր հայավարի,
Անում է շատ բան որպես գյումրեցի,
Ապրում է որպես թասիբով գյումրեցի…

    
Խոնարհումս քեզ՝ որպես եզակի
Մարդ տեսակի,
Դու՝ զավակ հայ ազգի,
Դու՝ հերոս եղբայր մեր հերոս Տիգրանի:

    
Թղթակցության հեղինակ՝ Հոգեբան, գրող, ՀԱԲ ՀԿ-ի երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ Մարինե Մանուկյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6821 | 0 | 0
Facebook