Loading...

Articles

Տրվեց Աբովյան համայնքի ամենամյա թատերական փառատոնի մեկնարկը

17:59, Tuesday, 16 October, 2018
Տրվեց Աբովյան համայնքի ամենամյա թատերական փառատոնի մեկնարկը
    

    

Աբովյան համայնքի ամենամյա թատերական փառատոնի մեկնարկը տրվեց հոտեմբերի 15-ին:
     Այս տարի փառատոնն անց է կացվում Աբովյան համայնքի 55-րդ ամյակի հետ զուգահեռ:
     Փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա էին #Կոտայքիմարզպետը, Աբովյան համայնքի ղեկավարը, Աբովյան համայնքի նախակրթական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, թատերասեր հասարակությունը:

Հյուրերին նախ ողջունեց #Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Սարգսյանն, ով իր խոսքում նշեց, որ Աբովյան համայնքի թատերական կյանքը նոր շունչ առավ Աբովյան համայնքի ղեկավար Vahagn Gevorgyan-ի և թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանի շնորհիվ:
     Աբովյան համայնքի ղեկավարը նույնպես ողջունեց հյուրերին վերհիշելով, թե ինչպես ծնվեց թատերական փառատոն ունենալու գաղափարը.

«Երեք տարի առաջ, իմ լավ բարեկամ Հակոբ Ղազանչյանին էի հանդիպել և խոսում էինք թատրոնին նոր շունչ տալու, զարգացնելու մասին: Քանի, որ Աբովյան քաղաքը մոտ է գտնվում մայրաքաղաքին գաղտնիք չէ, որ Երևանի մշակութային կյանքը կլանում է #աբովյանցուն, այդ իսկ պատճառով որոշեցինք Աբովյան քաղաքում ստեղծել մշակութային բաց հարթակ և հրավիրել ՀՀ լավագույն թատրոններին»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ ցավով նշեց, որ Կոտայքի մարզում գործում են միայն երկու թատրոններ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում թատրոնները նույնպես կգործեն:
     Ներկաներին ողջունեցին նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Թատերական փառատոնի առաջին ներկայացումն էր Հրաչ Բեգլարյանի՝ «Արծվաբույն» -ը, որը ներկայացրին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմը:
     Արցախյան հերոսամարտին նվիրված ներկայացումը չափազանց հուզել էր հանդիսատեսին:

Ներկայացման վերջում Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարին հանձնեց փառատոնի հուշանվերը և շնորհակալագիր:
     Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 23-ը:
    
     Աբովյան-իմ քաղաքը

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2925 | 0 | 0
Facebook