Loading...

Articles

Հովհաննես Հովհաննիսյան .Մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչ պետական բուհեր, որոնք շեշտադրում են կրթության որակը

17:58, Monday, 15 October, 2018
Հովհաննես Հովհաննիսյան .Մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչ պետական բուհեր, որոնք շեշտադրում են կրթության որակը
     ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ հստակ առաջադրանք է դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: «Մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլևս չի լինելու սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա: Այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջող և քաղաքականություն մշակող մարմին: Եթե գնում ենք կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛ պետական, և ոչ պետական բուհերը: Որևէ բուհի նկատմամբ մենք չունենք վերապահում, որևէ բուհ մյուսից առավել չէ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ բուհերը հենց մասնավոր բուհերն են, և մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչ պետական բուհեր, որոնք շեշտադրում են կրթության որակը», -նշել է նախարարի տեղակալը:
    
     ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2702 | 0 | 0
Facebook