Loading...

Articles

Նոր Հաճնը տոնում է իր 60 ամյակը

15:31, Monday, 15 October, 2018
Նոր Հաճնը տոնում է իր 60 ամյակը
     Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում բավական մարդաշատ էր, քաղաքը տոնում էր հիմնադրման 60 ամյակը եւ Հաճնի 8 ամսյա հերոսամարտի տարելիցը:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ Հաճնի հերոսամարտում նահատակված հաճնցիների վառ հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությամբ, ապա հուշահամալիրի առջեւ հավաքվածները, պատվավոր հյուրերը ծաղկեպսակներ խոնարհեցին հերոսամարտում իրենց նահատակված նախնիների հիշատակին։
     «Հաճն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանի խոսքով՝ այսօր կրկնակի հիշատակման օր է, քանի որ 8 ամիս տեւողությամբ հերոսամարտերի արդյունքում, թեւ Հաճնը դավաճանվեց, հանձնվեց, բայց չընկավ: Ընդհակառակը, հաճնցին վերգտավ իրեն այս նոր, գողտրիկ քաղաքում: Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը, շնորհավորելով հին եւ նոր հաճնցին, մաղթեց նրանց եւ քաղաքին նորանոր հաջողություններ, ինչպես նաեւ պարգեւատրումներ շնորհեց մի շարք հաճնցիների՝ Հաճնի կառուցման եւ շենացման գործում մեծ ավանդ ունենալու համար: Պարգեւատրվողների թվում էր Հաճնի պատվավոր քաղաքացի, Գագիկ Ծառուկյանը՝ Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար:
     Պարգեւատրման արարողությունից հետո մեկնարկեց միջոցառման համերգային մասը:
     Հրապարակում մատուցվում էր հաճնցիների ազգային ճաշը՝ հարիսան:
    
     http://haynews.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2332 | 0 | 0
Facebook