Loading...

Articles

«Իմ քայլը» ավագանու անդամը կողմ է ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը

17:09, Sunday, 14 October, 2018
«Իմ քայլը» ավագանու անդամը կողմ է ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը
    

«Իմ քայլը» ավագանու անդամը կողմ է ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը

Ինչպես արդեն հայտնի է նոյեմբերի 15-18-ը Երեւանում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քրիստոնյաների ֆորումը, ինչը հասարակության մի մեծ զանգվածի մոտ բողոքի ալիք է բարձրացրել:
     Հայաստանում այն առաջին անգամ չէ: 2015 թվականի Հոկտեմբերի 17-18 -ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա» -ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը: Հիմա արդեն ավելի մեծ մասշտաբով է նախատեսված այն իրականացնել:

Ուշագրավ է, որ կազմակերպիչ «Նոր սերունդ» ՀԿ-ն գաղտնի է պահում ֆորումի անցկացման վայրը:

iravunk.com -ը նոր իշխանության տեսակետը պարզեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանից:

«Ես կարծում եմ, որ պաշտոնական ոչ մի արարողություն տեղի չի ունենալու: Եթե մարդկանց մի խումբ որոշում է հավաքվել ինչ-որ տեղ և նախորոք չեն հայտարարում, որտեղ և ինչ` գուցե դա նրանց հավաքն է պարզապես և իրենց իրավունքն է: Թող հավաքվեն որտեղ ուզում են: Ամեն դեպքում, եթե որոշել են ուրիշ երկրից գան Հայաստան անկախ նրանց ռասսայից, կրոնական թե սեռական կողմնորոշումից և նախասիրություններից, նրանք իրավունք ունեն հավաքվելու: Ոորովհետեւ Հայաստանը երկիր է, որը ընդունում է տարբեր մարդկանց: Խնդիր չունեն, թող գան իրենց համար որտեղ ուզում են հավաքվեն, բայց բնականաբար դա պաշտոնական մակարդակով չի արվի: Այս դեպքում Հայաստանը չի հանդիսանում ընդունող երկիր: Մենք անգամ տեղյակ ենք, որ մասոններն են եկել Հայաստան, Ճիշտն ասած մեծ տարբերություն չեմ տեսնում թե ով կգա, նրանք ազատ են և ինչ ուզում են կարող են անել», - եզրափակեց Իզաբելլա Աբգարյաը:

Հ.Գ. - Ահա նոր իշխանությունների տեսակետներից մեկը, որը կարծում ենք շատ չի տարբերվի գործընկեր պաշտոնյաներից: Եվ ինչ տարբերություն դա պաշտոնական մակարդակով է արվում, թե` ոչ, չնայած, դժվար թե, պաշտոնական մակարդակով իրականացվելու դեպքում նոր իշխանությունները հավանություն չտային:


    
Paradox Media
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5152 | 0 | 0
Facebook