Loading...

Articles

Հիշե՛ք ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածը կամ....

14:16, Sunday, 14 October, 2018
Հիշե՛ք ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածը կամ....
     Հիշե՛ք ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածը կամ....
    
     Աշխարհում կա ավելի քան երկու հարյուր պետություն, բայց այդ պետություններից քչերը կարող են հպարտանալ, որ ունեն այբուբեն՝ իրենց այբուբենը։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում մեծ ու հզոր, օգտվել են այլ այբուբենից և օգտագործում են իրենց հարազատ դարձած, բայց օտար այբուբեն։
     Մենք այն երանելիների թվում ենք, որ ունենք բացառիկ հնարավորություն մեր խոսքում օգտագործելու Աստվածաշնորհ տառեր։ Մաշտոցի ստեղծածը զուտ տառեր չեն։ Դրանք անտրամաբանական հերթականությամբ դասավորված տառեր չեն։ Դա տիտանական աշխատանքի արդյունք է, որի պտուղները մենք հիմա վայելում ենք (կամ կվայելենք, եթե օգտագործենք) ։ Դրանք հայապահպանության ու մեր մշակույթի հիմնաքարերն են։ Դրանք հայի արյան և ենթագիտակցության մեջ են։ Դժվար է պատկերացնել, թե ինչ տեսքով կներկայանար հայը աշխարհին, եթե չունենար այբուբեն՝ իր այբուբենը։ Կամ արդյո՞ք կներկայանար. չէր ներկայանա։ Արդյո՞ք եկեղեցին կլիներ այդքան ամուր ու միասնական. չէր լինի։ Արդյոք Կոմիտասը կհնչեր այդքան ազդեցիկ. չէր հնչի։ Պատկերացնու՞մ եք Իսահակյանի Աբու Լալան, Չարենցի Խելագարվածները կամ Շիրազի Դանթեականը առանց հայերենի։ Դժվար է պատկերացնել։ Նույնիսկ թարգմանված, բայց հայերենից են թարգմանված։ Շեքսպիրը կլինե՞ր մեզ այդքան մոտ. չէր լինի։
     Չեմ կարող չնշել, որ առաջընթաց ունենք այս հարցում, բայց ցավոք դեռ շարունակում ենք սնվել օտարածին տառերով։ Գրում ենք լատինատառ, խոսում անհասկանալի օտար բառերով։
     Ես խնդրում ու կոչ եմ անում բոլորին խոսել ու գրել հայերեն։ Գրեք ուղղագրական ու կետադրական սխալներով, բայց հայերեն։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
21287 | 0 | 0
Facebook