Թեստ. ընտրածդ արևը կբացահայտի անհատիդ քողարկված բնութագրերը
Մեզ դուր եկող ձևերն ու կերպարանքները կարող են շատ բան ասել մեր բնավորության որոշ գծերի մասին: Մարդկության պատմության ամբողջ ընթացքում արևը մեծ տեղ է զբաղեցրել բոլոր ժողովուրդների մշակույթներում ու կրոնական հավատալիքներում: Ընտրելով այս արեգակներից քեզ համար առավել դուրեկանը` դու որոշակիորեն կբացահայտես ինքդ քեզ:
Քո կյանքն իմաստավորվում է ոչ միայն նրանով, որ դիմադրում ես բոլորին, այլև նրանով, որ ցանկացած իրավիճակում աջակցում ես ընկերոջդ ու բարեկամիդ: Դու շփվող անձնավորություն ես, բայց երբեմն վիրավորվածությունդ ի ցույց չես դնում, որովհետև ոչ մեկին չես ուզում վիրավորել: Այս հատկության շնորհիվ դու կարողանում ես հանգամանորեն վերլուծել շրջապատիդ մարդկանց ու ընտրել ընդամենը մի քանիսին` որպես շատ մոտ ընկեր:
Դու արժեվորում ես այն ամենը, ինչը պարզ է: Դու արժեվորոմ ես ազնվությունը, քաղաքավարությունը: Բայց դու պետք է ուշադրության առնես այն մարդկանց, որոնք շահադիտական նպատակով են քեզ որևէ ծառայություն մատուցում: Միշտ ականջալուր եղիր քո վեցերորդ զգայարանին, որովհետև այն կարող է քեզ հեռու պահել այդպիսի իրավիճակներից:
Բնությունը քեզ առաջնորդելու հատկությամբ է օժտել, և դու սիրում ես ուրիշներին քո հետևից տանել: Քեզ հետևողները վստահում են քո ողջամտությանը և շատ են արժեվորում քո կարծիքը:
Դու սիրում ես կյանքը և ջանում ես կյանքից առավելագույնը ստանալ: Եվ դա է պատճառը, որ դու հաջողության ես հասնում: Բայց զգուշացիր ամեն ինչին «ձեռք գցելուց», որպեսզի ուժդ չվատնես ու հասնես քո նպատակին:
Դու արևի շող ու ներշնչանքի աղբյուր ես ուրիշների համար: Դու խելացի անձնավորություն ես, բայց լավ կլինի, որ մտքերիդ այլոց հաղորդակից չդարձնես:
Քննադատությունները քեզ խուճապի չեն մատնում, և դու այլոց նկատմամբ միշտ սրտաբաց ես մնում: Մարդիկ վստահում են առաջնորդողի քո մեծ կարողությանը: 7.Դու նոր մարտահրավերներից նույնիսկ ոգեշնչվում ես և դրանք հաղթահարելու համար պատրաստ ես մինչև վերջ գնալ: Բայց այդ մարտահրավերների մեծ մասն հաղթահարելն անհնարին է: Եթե դու ուզում ես, որ քո մեծ երազանքներն իրականանան, պետք է որոշես, թե դրանցից որն է ամենագլխավորը: Շրջապատդ քեզ համարում է մարդկանց վրա դրական ներգործություն ունեցող անդադար մարդ, որը երբեք չի համակերպվում պարտության հետ:
|