Loading...

Articles

Այս տարի լրացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի 10 տարին

12:15, Friday, 12 October, 2018
Այս տարի լրացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի 10 տարին
     Այս տարի լրացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի 10 տարին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այսօր Երևան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական, միջկուսակցական և միջխմբակցային կապերը խորացնելու վերաբերյալ հարցեր: Սերգեյ Նեվերովն ասել է, որ արտահերթ ընտրություններից հետո էլ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն և վստահություն հայտնել, որ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն: Սերգեյ Նեվերովը, ԲՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» -յի հետ գործակցության գործող համաձայնագրի շրջանակում, Գագիկ Ծառուկյանին առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի միջկուսակցական կապերի ամրապնդման, երիտասարդական ծրագրերի, միջազգային հարթակներում գործակցության և օպերատիվ շփումների կազմակերպման հարցերով: ԲՀԿ նախագահը սիրով ընդունեց առաջարկը՝ նշելով, որ նոր շփումների հաստատումն ու ռազամավարական դաշնակցի հետ հարաբերությունների խորացումն այլընտրանք չունի: Այնուհետև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսսիաե խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը հանդես եկան ասուլիսով: Պաշտոնական հատվածից հետո ՌԴ-ից ժամանած հյուրերը Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում, ծանոթացել կոնյակագործության պատմությանը և ի նշան հայ-ռուսական բերկամության մասնակցել են տակառի զմռսման արարողության: Վերջում հյուրերը համտեսել են նաև հարյուրամյա հնության գինիներ և բաժակ բարձրացրել ի նշան երկու ժողովուրդների բարեկամության հարատևության համար:
    
     Իվետա Տոնոյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2814 | 0 | 0
Facebook