Loading...

Articles

Մենք ի սկզբանե հայտարարել ենք ազնիվ, արդար պայքարի մասին եւ բոլոր թեկնածուներին կոչ արել աշխատել թափանցիկ

08:45, Friday, 12 October, 2018
Մենք ի սկզբանե հայտարարել ենք ազնիվ, արդար պայքարի մասին եւ բոլոր թեկնածուներին կոչ արել աշխատել թափանցիկ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հրազդանի Աղբյուրակ թաղամասում մեզ անհայտ անձը՝ պատռելով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանի քարոզչական պաստառը, տեղում փակցրել է մեր թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական պաստառը: Մենք կապվել ենք Աղբյուրակի նախընտրական շտաբի մեր պատասխանատուի հետ, ինչպես նաեւ զանգահարել քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանին: Ե՛վ մեր շտաբի պատասխանատուն, եւ՛ Լեւոն Ստեփանյանը տեղյակ չէին, թե ով է նման արարքի հեղինակը:
     Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է սույն փաստը: Մենք ի սկզբանե հայտարարել ենք ազնիվ, արդար պայքարի մասին եւ բոլոր թեկնածուներին կոչ արել աշխատել թափանցիկ՝ ինչին եւ մենք հետեւում ենք: Փաստը համարում ենք սադրանք, այն գնահատում ենք որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի վարկանիշին հարված հասցնելու փորձ:


     Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2866 | 0 | 0
Facebook