Loading...

Articles

Թռչնի` բնից ընկած ճուտը

12:15, Thursday, 11 October, 2018
Թռչնի` բնից ընկած ճուտը

Թռչնի ճուտը բնից ընկնում է: Մոտակայքում արածող կովը, երբ լսում է թռչնակի աղեկտուր ծվվծվոցը, մտածում է, թե դժբախտը մրսում է, ու որպեսզի տաքացնի, վրան թրքում է: Բայց ճուտը շարունակում է աղեկտուր ծվծվալ: Այս անգամ էլ ծվծվոցն աղվեսի ականջին է հասնում: Սա հոտոտելով հասնում է «դեպքի վայր», ճտին հանում է թրիքի միջից և ուտում:

Ի՞նչ ասել կուզի այս պատմությունը:

1.Երբ մեկը քեզ կեղտի մեջ է գցում, դա հաստատապես չի նշանակում, թե քեզ վատություն է անում:

2.Երբ մեկը քեզ կեղտից հանում է, դա հաստատապես չի նշանակում, որ նա քեզ լավություն է անում:

3.Երբ դու կեղտի մեջ ես, լռիր և կեղտից դուրս գալու հնարը, ելքը ինքնուրույն գտիր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5554 | 0 | 0
Facebook